
Իրական փաստերի վրա հիմնված սերիալ դետեկտիվի ժանրի սիրահարների համար:
Թեման սեքսուալ բռնությունն է: Սերիալի սկիզբն ինտրիգային է, և ամբողջ ընթացքում պահպանվում է սյուժեի սրությունը: Առաջին սերիայում դեռահաս աղջիկը դիմում է ոստիկանություն բռնաբարության մեղադրանքով , իսկ հաջորդ օրը հարազատների և քննիչների ճնշման ներքո հետ է վերցնում իր դիմումը… Բոլորն աղջկանից երես են թեքում՝ մեղադրելով ստոր ստի մեջ, սակայն հետագայում իրադարձությունները լիովին այլ ընթացք են ստանում հետագայում…
Թեև թեման ծանր է , սերիալը բավականին թեթև դիտվողներից է: Դինամիկ դետեկտիվային ընթացքին զուգահեռ՝ սերիալը նաև առաջ է քաշում բռնաբարության վերաբերյալ հասարակական ընկալման հետ կապված հարցեր, մասնավորապես՝ տղամարդկանց և կանանց ընկալումների տարբերությունները:
Հետաքրքիր դիտում եմ մաղթում:


