
Ինչի՞ մասին է ֆիլմը։ Կարճ՝ սահմանային հոգեվիճակներում գտնվող տղամարդկանց։ Ֆիլմում ներկայացված են տարբեր տղամարդկանց կյանքից դրվագներ, որտեղ հերոսներն ունեն խնդիրներ ամենատարբեր ոլորտներում. աշխատանքում, ընտանիքում, սիրո մեջ, սեքսում… իսկ առավել հաճախ՝ պարզապես մարդկային հարաբերություններում։ Եվ ինչպես են հերոսներն ընկալում իրենց իրավիճակը, ինչպես են արձագանքում և փորձում լուծել խնդիրները։
Ֆիլմը թեև տղամարդկանց մասին է, կարծում եմ, այն առավելապես կանանց համար է։ Իտալական ֆիլմարվեստի այս հաջողված նմուշը մտածելու առիթ տվող և միևնոււյն ժամանակ թեթև ֆիլմերից է։ Ֆիլմ, որը մեծ բավականություն կպարգևի, իսկ ֆիլմի որոշ դրվագներ պարզապես երբևէ չեք մոռանա…
Վայելեք


