Հրաշալի սերիալ՝ բաղկացած 8 սերիայից…
յուրաքանչյուր սերիայի տևողությունը ընդամենը 30 րոպե…
յուրաքանչլուր սերիան սիրով և կյանքի իմաստությամբ լի առանձին մի պատմություն… յուրաքանչյուր պատմություն վերցված իրականությունից…
Հրաշալի սերիալ, որի հետ էմոցիաների բազմազանությունն ապահոված է. որոշ պահերի՝ թախիծ, որոշ պահերի՝ ուրախոիթյուն և հետաքրքրվածություն և կլանված դիտում ամբողջ սերիալի ընթացքում։ Ու մի ունիվերսալ զգացում ավարտից հետո․ «Ինչու՞ այսքան քիչ սերիա» կամ «Երանի լինի շարունակություն»․․․
Ես այս սերիաներից յուրաքսնչյուրը պահել եմ «որպես դեսերտ» և վայելել օրվա ավարտին՝ ամբողջ օրն իմանալով, որ ինչ էլ լինի օրվա ընթացքում, օրվա վերջում հաստստ մի լավ բան ինձ սպասեւմ է։
Բայց… միևնույն ժամանակ այս սերիալը կինոարվեստի այնպիսի հրսշալի նմուշ է, որը ունակ է պահել ժամերով պահել էկրանի առաջ։ Ինչևէ, յուրաքանչյուրն ինքը թող ընտրի լավագույնը կյանքում վայելելու իր ձևը։
Իսկ ես միայն խորհուրդ եմ տալիս բոլոր կինոսերներին ՝ այս սերիալն անպայման դիտեք։
