Скажы мне правду. Сериал.

Ռուսական մինի սերիալ…

Հետաքրքրությամն դիտվող հոգեբանական դրամա

Սերիալը սկսվում է  ամուսնական զույգի երջանիկ և անհոգ առօրեայի ներկայացումից, որը խաթարվում է այն պահին, երբ կինն ամուսնու մեքենայում գտնում է մի ատրիբուտ, որը կնոջ սրտում ամուսնու հավատարմության վերաբերյալ կասկածներ է առաջացնում…

Իսկ հետո… իրադարձությունների զարգացում,  ոմանց համար՝ կանխատեսելի, ուրիշների համար՝ ոչ, ոմանց համար՝ սարսափելի ու անմարդկային, իսկ ուրիշների համար՝ հասկանալի ու բնական…

Թեև ամուսնական անհավատարմության վերաբերյալ բազմաթիվ ֆիլմեր և սերիալներ են նկարահանված, այս մեկը առանձնանում է անհավատարմության մեջ ամուսնուն կասկածող կնոջ ապրումների և տառապանքի բացառիկ խորն ու մանրամասն նկարագրությամբ…  Միևնույն ժամանակ, որպես սերիալի թերություն կամ պարզապես ևս մեկ առանձնահատկություն նշեմ, որ սերիալը ներկայացված է այնպես, որ իրադարձությունները դիտում և ընկալում ես միայն  ամուսիններից մեկի տեսանկյունից… Մյուս ամուսնու ներքին կյանքն ու ապրումները ընդհանրապես ներկայացված չեն:

Սերիալը մտորելու առիթ է տալիս ամուսնական հարաբերությունների և ընտանեկան արժեքների մասին, բացահայտում կյանքի՝ ցավոտ, բայց միևյնույն ժամանակ անխուսափելի ասպեկտներ…

Դիտել սերիալը

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.