Нежность. Сериал, 2020

«Այս ինչ հրաշք է», — մտածել եմ սերիալը դիտելու ամբողջ ընթացքում…

Իմաստություն և թեթևություն միևնույն փաթեթում, աննկարագրելի պայծառություն սև սպիտակ գույների  ֆիլմում և լույս, որը սփռված է ամեն ինչի վրա:

Հիշո՞ւմ եք ռեժիսոր Աննա Մելիքյանի «Нежность» անվանումով կարճամետրաժ ֆիլմը… Հենց այս կարճամետրաժ ֆիլմն է դարձել հիասքանչ փոքրիկ սերիալ:

Սերիալի հերոսուհին 43 տարեկան կին է, ով  երջանկություն է որոնում: Իսկ մենք նրա հետ միասին անցնում ենք այդ որոնումների ճանապարհով. ճանապարհ, որը գուցե և համընկնում է մեր իսկ սեփական ճանապարհի հետ կամ  գուցե ինքներս մեզ համար այդ ուղին արդեն անցել ենք և սիրով ու ժպիտով վերհիշում ենք այն…

Դիտել սերիալը

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.