То лето страсти. Драма 2011

Այն ֆիլմերը, որոնք անդրադառնում են շատերին ծանոթ զգացողություններին, ապրումներին և մտքերին, սիրվում են արագ, հեշտությամբ և շատերի կողմից:  Բոլորովին այլ է իրավիճակն այն ֆիլմերի հետ, որոնք յուրահատուկ, «տարօրինակ», տարբերվող  զգացողությունների և վարքագծի մասին են: Այսպիսի ֆիլմեր ստեղծելն առավել բարդ է… Այսպիսի ֆիլմերն էլ հենց ամենաուժեղն են ու ամենաչհասկացվածը:

Այսպիսի ֆիլմերը չհասկացված են այն մեծամասնության համար, ովքեր երբևէ չեն առնչվել ֆիլմի հերոսների  հոգեվիճակին… բայց և պաշտելի են այն քչերի համար, ում ամենանուրբ զգացողությունների  հետ համահունչ է ֆիլմում ներկայացված պատմությունը և մշտապես գնահատված նրանց համար, ովքեր, անկախ իրենց ունեցած ապումներից, հստակ գիտեն և սիրով վերհիշում են այն, որ մարդկային զգացողությունների տիեզերքը սահմաններ չունի:

Հենց այսպիսի ֆիլմ է ֆրանսիրական կինոարվեստի այս նուրբ և էսթետիկ նմուշը: Սա Ֆիլմ  է ամենազգայուն կինոդիտողի համար, ամենանուրբ զգացողությունների մասին. ֆիլմ, որը օգնում է ամենաստանդարտ իրավիճակը տեսնել այլ, ոչ ստանդարտ տեսանկյունից:

Վայելեք այս ֆիլմը… Վայելեք մենակ, լռության մեջ, խորությամբ ընկղմվելով…

Դիտել ֆիլմը

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.