Джинни и Джорджия. Сериал 2021

Ամերիկյան մինի սերիալ բաղկացած 10 սերիաներից…

Սերիալը երիտասարդ մոր և իր դեռահաս աղջկա կյանքի, աշխարհընկալման և հարաբերությունների մասին է:

Սերիալի հերոսուհին  հագեցած կյանքի ուղի և մեծ փորձությունների միջով անցած երեսնամյա  կին է. ոչ միանշանակ և, անշուշտ, ոչ դրական կերպար, սակայն մեկն, ումից  «շատ բան կա սովորելու» … կերպար, ում 10 ժամ շարունակ դիտելը հիշեցնում է այնպիսի պարզ, բայց և կարևոր բաների մասին, ինչպիսին է կանացի ուժը, գեղեցկությունը, խնդիրները կանացի ձևով կարգավորելու կարողությունը, ժպիտը ցանկացած իրավիճակում, դրական տրամադրվածությունը, ճկունությունը… Այս հատկություններով կարելի է ոգեշնչվել՝ վերացարկվելով սերիալում ներկայացված պատմությունից և անգամ իրադարձությունների բովանդակությունից:

Սերիալը էսթետիկ է, դիտվում է հետաքրքրությամբ և բավականին կլանված:

Միաժամանակ այս սերիալը, որն առաջին հայացքից թվում է մակերեսային, բավականին լուրջ հոգեվերլուծություն է պարունակում , իսկ  սերիալի ավարտից հետո մի տեսակ բավարարվածության և հագեցածության զգացողություն է մնում…

Դիտել սերիալը

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.