Сделано в Италии. Драма 2020

Ընտանեկան դժբախտությունները մեծագույն փորձություն են յուրաքանչյուրի համար։ Փորձություն, որը սովորեցնում է ապրել՝ ունենալով  խորը  ցավ  և այդ ցավի հետ մեկտեղ  կարողանալ կառուցել  հարաբերությունները այն հարազատների հետ, ովքեր նույնչափ կամ , գուցե, ավելի խոցելի են։ 

Այս գեղեցիկ, զգացմունքային և բարձրորակ ֆիլմը հոր և որդու ոչ միանշանակ հարաբերությունների մասին է։

Թեև ֆիլմի նկարագրության մեջ կատակերգության ժանրն է նշված, այն որևէ կերպ չի կարող դասվել կատակերգությունների շարքին։ Ֆիլմը միանշանակ դրամա  է․․․  Միաժամանակ, չնայած տխուր պատմությանը, ֆիլմը չի փոխանցում բացասական էմոցիաներ։  Այն դիտվում  է հաճույքով և թողնում միայն դրական նստվածք։

Վայելեք իտալական կինոարվեստի այս գեղեցիկ նմուշը։

Դիտել ֆիլմը

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.