Слишком близко (Сериал 2021)

Մարդը միշտ մեծամտորեն է վերաբերվում հոգեբանական այն խնդիրներին, որոնք նա չունի։  Իսկ չունենալուց ունենալ ճանապարհը, հաճախ, այնքան կարճ է։ Եվ որևէ մեկն ապահովագրված չէ այդ ճանապարհից։

Սերիալը դրամատիկ պատմություն է կնոջ մասին, ով երեխաների հետ միասին ավտովթարի է ենթարկվել․ վթար, որը  երբեք պատահաբար կամ անզգույշությամբ չէր կարող տեղի ունենալ։  Եվ դատական հոգեբանն, աշխատելով կնոջ հետ, փորձում է հասկանալ նման արարքի դրդապատճառները և այն, թե ինչ վիճակում է իրականում  կնոջ հոգեկան առողջությունը։

Սերիալի ընթացքը լարված և հետաքրքիր է, իսկ ավարտը՝  իրական և ուսուցանող։

Սա այն ֆիլմերից է , որ կոչ է անում կարեկցանքի ու ապրումակցման զգացմանը և միմյանց հասկանալու պատրաստակամությանն անգամ ամենաանհասկանալի իրավիճակներում։

Արժանի սերիալ, որն առաջարկում են դիտել  «իսկապես լուրջ որևէ բան դիտելու տրամադրության» դեպքում։

Դիտել սերիալը

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.