Երբ արտասվում էր Նիցշեն․ դրամա 2007

Բրեյերն ասում է.

-Ես երջանիկ չեմ, թեև հասել եմ այն նպատակներին, որոնք ունեի։

-Իսկ ինչպե՞ս եք Դուք սահմանել նպատակները,- հարցնում  է Նիցշեն

-Նպատակնե՞րը։ Նպատակները մեր մշակույթի անբաժան մասն են, դրանք սավառնում էին օդում: Բոլորս շնչում և արտաշնչում էինք նույն նպատակները. հարստություն, հաջողություն, կայունություն: Բոլորիս նպատաները նույնն էին: Մենք չգիտեինք, թե ինչ է ընտրության ազատությունը:

Ներկայացվածը փոքրիկ երկխոսություն է հիասքանչ ֆիլմից, որը ստեղծվել է տաղանդավոր գրող և հոգեբան Իրվին Յալոմի համանուն գրքի հիման վրա:

Այս գլուխգործոցի շնորհիվ մենք մեծություններ Նիցշեի, Զիգմունդ Ֆրեյդի և Բրեյերի հետ միասին ուղևորվում ենք դեպի մարդկային ենթագիտակցություն և տեսնում ենք, որ մեր մոտիվները, նպատակներն ու ցանկությունները բոլորովին այն չեն, ինչ մենք էինք կարծում: Գտնում ենք բանալիներ հավերժ փակ թվացող դռների համար:

Գիրքը ես կարդացել և ներկայացրել եմ այստեղ գրեթե երկու տարի առաջ… համանուն ֆիլմն էլ որոշեցի նայել, որպեսզի նորից վերապրեմ գրքից ստացած հիացմունքը… և հաջողվեց:

Այս հիասքանչ ստեղծագործությունն իրականում խորը հոգեվերլուծություն է, որը տրվում է մեզ պարզ, հաճելի և էսթետիկ ֆիլմի միջոցով։

Մեծ հիացմունքով և հեղինակների առջև խոնարվելով ՝  ներկայացնում եմ իմ բլոգում այս գլուխգործոցը և ի սրտե  «Երանի՛» ասում նրանց, ովքեր կնայեն այն:

Դիտել ֆիլմը

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.