фестиваль Рифкина. Комедия 2020

Հանճարեղ ռեժիսոր Վուդի Ալլենի նոր ֆիլմի հերոսը կյանքի վերաիմաստավորման փուլում գտնվող  60ամյա գրող է:

Մորտի և իր սիրելի կնոջ Սյուիի ամուսնական կյանքի վառ երանգներն արդեն խամրել են, և ֆիլմի հերոսը կասկածում է, որ կինը սիրային հարաբերություններ ունի թեև երիտասարդ, բայց արդեն  մեծ ճանաչում վայելող  կինոռեժիսոր Ֆիլիպի հետ:

Մի կողմից տարիքային ճգնաժամը, մյուս կողմից էլ այդ կասկածները նպաստում են, որպեսզի Մորտը խորապես տրվի անցյալի հիշողություններին՝  վերագնահատելով  հարաբերություններն իր հանդիպած  կանանց հետ, հարազատների վերաբերմունքը,  իր կատարած և չկատարած արարքները,  կյանքում ունեցած դերերն ու չգրված գրքերը…  Բնականաբար, ֆիլմի հերոսի կյանքը միշտ չէ, որ ուղեկցվել է հաջողություններով …

Այս սյուժեով ֆիլմը կարող էր լինել չափազանց դեպրեսիվ, սակայն ոչ այս դեպքում, երբ ռեժիսորը Վուդի Ալլենն է…

Անգամ էքզիստենցիալ թեմաներ շոշափելու դեպքում կինոդիտողին դրական էմոցիաներ պարգևելու մեծ վարպետը կարողանում է պահպանել հումորն ու թեթևությունը:

Եվ ինչպես ռեժիսորի մյուս ֆիմները, այս մեկը ևս կարող եք վայելել երեկոյան՝ ազատվելով օրվա ընթացքում կուտակված ողջ ծանրությունից:

Դիտել ֆիլմը

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.