Энни Холл / Annie Hall (1977)

Վերջերս  ինչ-որ տեղ կարդացել եմ այս արտահայտությունը.  «Ես չունեմ գումար հոգեբանի այցելելու համար: Այդ պատճառով դիտում եմ Վուդի Ալլենի ֆիլմերը»:  Նրա ֆիլմերի ազդեցության մասին խոսելիս դժվար թե կարողանամ ավելի հարմար բառեր գտնել:

Ահա և Վուդի Ալլենի հին ֆիլմերից մեկը… Ֆիլմի թեման մարդն է՝ իր ներաշխարհով… խորը ներաշխարհով՝ դիրքորոշումներով,  հետաքրքրություններով, մտորումներով աշխարհի ու կյանքի մասին:  Այդ մարդը հենց ինքը Վուդի Ալլենն է: Ֆիլմը ներկայացնում  է նրա սիրային հարաբերությունների պատմությունը՝ լի վերելքներով և վայրէջքներով : Եվ բերում է հավերժական մի հարցի. ինչպես վարվել այդ հարաբերությունների հետ:

Եվ այս պատմությունը, ինչպես միշտ, մեզ է ներկայացվում՝ համեմված հումորով, վերլուծություններով, դիպուկ արտահայտություններով:

Իսկ Ֆիլմը և՛ բարձրացնում է տրամադրությունը, և՛ խորհելու բազում առիթներ տալիս, և՛ որպես շքեղ արվեսի գործ՝ շոյում ամենազգայուն հոգիները:

Դիտել ֆիլմը

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.