Земля, драма 2021

Ուրիշները մեր կենսական էներգիայի աղբյուրն են և մեր դատարկվածության պատճառը։ Ուրիշները մեր իրական երջանկությունն ու մեծագույն ցավն են։ Ուրիշները հաճախ մեզ կործանող զենքն են , բայց և առանց ուրիշների չկա մխիթարանք։ Ցանկացած պարգև և դաս կյանքում մեզ տրվում է ուրիշների միջոցով։

Ֆիլմի հերոսուհին, ում մարմնավորում է հենց ֆիլմի ռեժիսոր Ռոբին Ռայթը, մեծագույն կորստից հետո «իր խնդիրները լուծելու» համար որոշում է հեռանալ բոլորից և մեկուսանալ անմարդաբնակ, վայրի բնության գրկում։ Ուրիշներից հետու նա փորձում է հաղթահարել իր ցավը կամ էլ գուցե պարզապես փախչել, հեռանալ, վերանալ․․․ Բայց արդյո՞ք ամեն ինչ ըստ նրա ծրագրածի է ընթանում։

2021 թվականի այս դրաման մեզ համար բացում է դեպի ապրելու ցանկության վերադարձը տանող ևս մեկ արահետ Եվ աննկատ հաղորդում է մեզ ․ «Նորից սկսելը հնարավոր է անգամ անդունդի եզրից․․․ նորից ժպտակը, լիաթոք շնչելը, նորից հաճույքով ուտելը, երբ արդեն մոռացել էիր ամեն ինչի համը, նորից զգալը, սիրելը, կարոտելը․․.

Դիտել ֆիլմը

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.