Побег из брака. Драма 2020

Ամուսնությունը վերցնում է ամենակարևորը՝ ազատությունը… փոխարենը յուրաքանչյուրը նրանից մի մեծ բան է ակնկալում. այն հանուն ինչի ազատությունն է զիջել: Շատերի դեպքում այդ մեծ բանը սիրով լի հարաբերություններն են…

Ու ամբողջ ընթացքում այդ հարաբերությունները պետք է  փոխհատուցեն ազատության կորուստը…

Մրցելով ազատության հետ՝ ամուսնական հարաբերություններն իսկապես մեծ խնդիր են դնում իրենց առաջ… Եվ  պետք է  իմաստուն լինել:

Ի սկզբանե վերցնելով ազատությունը գլոբալ առումով՝ պետք է կարողանալ այն վերադարձնել մանրուքների միջոցով՝ չխանգարել զուգընկերոջը ընտրել ժամանցի ձևը, ուտեստները, ընկերական շրջապատը և այլն…

Այլապես ամուսնությունը վերածվում  է թակարդի՝ հյուսված թեկուզ մեր բարի կամքից, մեծ սիրուց ու լավ նպատակներից: Իսկ թակարդից ուզում են դուրս գալ ամեն գնով… ուզում են, եթե անգամ չեն գիտակցում… Եվ ի վերջո դուրս են գալիս:

Հոյակապ դրամա հարաբերությունների մասին… ֆիլմ, որը ներկայացնում է ամուսնական հարաբերությունների թերևս բավականին տարածված մոդել և օգնում է  հասկանալ ինքներս մեզ, զգալ դիմացինին: Իսկ ֆիլմի հաղորդածը կարող են լինել ևս մեկ քայլ դեպի ճիշտ, կայուն հարաբերությունների կառուցում:

Դիտել ֆիլմը

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.