
Սա նշանակում է նախապես չպլանավորել ամբողջ կյանքը, չափից շատ չմտահոգվել վաղվա հնարավոր դժվարությունների համար… Վաղվա որոշումներն այսօր չկայացնել, այսօր էլ չկառչել երեկվա կայացրած որոշումներից…
Տրվել ընթացքին նշանակում է չասել «երբեք», «այսուհետ», «այլևս» կամ «միշտ»… Մերն այս պահն է միայն և այդպես վաղն էլ է լինելու…
Հավատալ ընթացքին նշանակում է չսահմանափակել միտքն այսօրվա հանգամանքներով: Չսահմանել «հնարավոր»-ն ու «անհնար»-ը:
Հարգելով անցյալի փորձը՝ այն անխափան ուղեցույց չդարձնել ապագա բոլոր իրավիճակների համար…
Վստահել ընթացքին՝ նշանակում է այսօրվա ձախողումը հավերժական անհաջողություն չհամարել…
Տրվել, հավատալ, վստահել ընթացքին…
Սա չի նշանակում անգործություն:
Հարգել ընթացքը՝ օգնելով նրան հետևողական աշխատանքով …
Այդ աշխատանքն անընդմեջ ինքնակատարելագործումն ու բարի գործերն են…
Եվ այդ դեպքում ընթացքը հենց զարգացումը կլինի ու մեր լավագույն «Ես»-ի ձևավորումը՝ ապագա հնարավոր խնդիրների լավագույն լուծումներով և լավագույն որոշումներով…
Հարգեք ընթացքը, օգնեք ընթացքին, տրվեք նրան և ընդունեք այն, և ընթացքն ինքը ամեն ինչ կտա…