Մարդիկ չեն ուզում լինել երջանիկ

Լինել երջանիկ՝ ահա յուրաքանչյուրի գոյության իրական նպատակը:
Բայց մարդիկ չեն ուզում երջանիկ լինել: Նրանք նախընտրում են « հաջողակ լինելն ուրիշի աչքում»:
Այդպես իրենց սրտի ուզածի փոխարեն նրանք ընտրում են որևէ հեղինակավոր մասնագիտություն… այնուհետև տհաճությամբ անցնում են ուսումնական պրոցեսը՝ մշտապես սպասելով քննությունների ավարտին:
Մարդիկ չեն ուզում երջանիկ լինել: Նրանք ընտրում են բարձր վարձատրվող աշխատանքը: Իսկ օրերն անց են կացնում ժամերը հաշվելով՝ սպասելով աշխատանքային օրվա ավարտին, ուրբաթներին, արձակուրդներին…
Մարդիկ չեն ուզում երջանիկ լինել: Նրանք նախընտրում են թանկարժեք ու «հեղինակավոր» իրեր ձեռքբերելը… Հետո հայտնաբերում են, որ այդ իրերը հաճախ ոչ իրենց առօրեան են ավելի հարմարավետ դարձնում, ոչ էլ կյանքն՝ ավելի հաճելի:
Մարդիկ չեն ուզում երջանիկ լինել: Նրանք ընտրում են ամուսնացած լինելը: Հետո իրենց իրական ցանկությունները բավարարում են հանցագործի հոգեբանությամբ և ծանր խղճով: Իսկ ժամանակի մեծ մասն անում են այն, ինչը չեն ուզում:
Մարդիկ չեն ուզում երջանիկ լինեն: Անգամ երեխաների հարցում հաճախ նրանք պարզապես ուզում են շատ երեխաներ ունենալ: Հետո մտածում են ինչպես ազատել իրենց ժամանակը երեխաներից, որպեսզի երեկոն, օրը, շաբաթը անց կացնեն այնպես, ինչպես իրենք են ուզում:
Մարդիկ չեն ընտրում երջանիկ լինել՝ վերածելով կյանքը անտեսանելի հանդիսատեսի համար բեմադրվող շատ թանկարժեք մի ներկայացման: Իսկ այդ անտեսանելին դեռևս երբեք որևէ մեկին բուռն ծափահարություններով ճանապարհ չի դրել… Բայց մարդիկ շարունակ համառորեն չեն ընտրում երջանիկ լինել: Եվ հաճախ նրանց, ովքեր որոշում են երջանիկ լինել, մարդիկ չեն ներում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.