Էլիֆ Շաֆաք «Ստամբուլի բիճը»

Հետաքրքրությամբ ընթերցվող այս գիրքը հիանալի կերպով ցույց է տալիս, թե որքան մեծ կարող է լինել գեղարվեստական գրականության դերն ընթերցողին տարբեր երկրների, տարբեր ժամանակների մշակույթին և պատմական իրադարձություններին ծանոթացնելու գործում։

Գիրքը միմյանց հետ հետաքրքիր ձևով կապված երկու՝ հայ և թուրք ընտանիքների կյանքի պատմությունն է՝ 4 սերունդ շարունակ։

Հիմնական իրադարձությունները թեև ծավալվում են մեր օրերում, գիրքը հոյակապ անդրադարձ է կատարում 1915թ․-ին թուրքերի կողմից հայերի նկատմամբ կատարված անմարդկային գործողություններին։ Անցյալը, կարելի է ասել, այս գրքի առանցքն է, որը ներկայացված է համակողմանիորեն և օբյեկտիվ։ Այդ փաստն առավել ուշագրավ և հիացնող է, քանի որ հեղինակը, լինելով թրքուհի, կարողացել է անվերապահ գտնվել պատմությունը ներկայացնելու հարցում։

Պատմական և մշակութային նշանակություն ունենալուց զատ «Ստամբուլի բիճը» հրաշալի գեղարվեստական գիրք է․ գրքի յուրաքանչյուր դրված կարդացվում է գեղարվեստական մեծ բավականությամբ, իսկ սյուժեն այնքան հետաքրքիր է, կլանող ու ինչ-որ տեղ ցնցող, որ երբեմն դժվար է ուղղակի կտրվել գրքից․․․

Գիրքը միանշանակ չի պատկանում «որոշ ժամանակ անց մոռացվող»-ների շարքին։

Գիրքը

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.