Երջանիկ լինելու մասին․․․ նորից և նորից

Հաճախ մեր աղոթքներում մենք այս կամ այն նյութական բարիքն ենք խնդրում՝ հավատալով, որ հենց դա է մեր երջանկության երաշխիքը:

Այնինչ միակ բարիքը, որին իսկապես պետք է ձգտել, մեր երջանկությունը ոչ մի նյութական բանի հետ չկապելն է: Եվ մեծագույն խնդրանքն Ամենակարողին մեզ ուղղորդելն ու մեր միտքը լուսավորելն է այնպես, որ կարողանանք իրականը տարբերել պատրանքայինից, առաջնայինը՝ երկրորդայինից, մնայունն՝ անցողիկից: Եվ մեր երջանկությունը փնտրենք հենց մնայունում, կարողանանք զգալ, հասկանալ, գտնել, շոշափել հենց մնայունը: Քանի որ միայն մնայունից կախված երջանկությունն է իրական, ամուր, հարատև…

Իսկ նյութական ամեն բան անցողիկ է, նյութականից կախված երջանկությունն էլ՝ չափազանց փխրուն:

Եվ, այնուամենայնիվ, երջանկության զգացումն իր հետ բերում է այն ամենն, ինչ անհրաժեշտ է մեզ, այդ թվում՝ նյութական ամեն բան, բայց այս դեպքում ոչ՝ որպես երջանկության նախապայման կամ երաշխիք, այլ ուղղակի կողմնակի հետևանք, արդյունք, շարունակություն…

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.