Рами Блект. Алхимия общения. Искусство слышать и быть услышанным. Избранные притчи.

Լսելու ունակությունը չափազանց կարևոր է… Չէ՞ որ տիեզերքն ամեն պահի խոսում է մեզ հետ՝ մարդկանց, բնության երևույթների, ամենատարբեր ձայների միջոցով: Եվ միայն լսել կարողանալու դեպքում ՝մենք կարող ենք տիեզերքին համահունչ ապրել:

Այս գիրքը լսելու արվեսի մասին է, իսկ ավելի լայն իմաստով՝ ներդաշնակ հարաբերություններ ստեղծելու և պահպանելու մասին, նախևառաջ՝ ինքներս մեզ հետ, ապա՝ այլ մարդկանց:

Ասել, որ գիրքը լի է իմաստուն մտքերով, այն չի լինի… Այս գիրքն ինքնին իմաստություն է:

Գիրքն, իհարկե, փոխանցում է բազմաթիվ պրակտիկ հմտություններ, որոնք կօգնեն իսկապես կարողանալ  լսել և կառուցել խոսքը, արդյունավետ հարաբերություններ ստեղծել կյանքի բոլոր ոլորտներում՝ անձնական, աշխատանքային, ընկերական…

Սակայն… առաջին հերթին՝ հեղինակը  զինում է մեզ այդ ամենի հիմքում ընկած հոգևոր գիտելիքով, օգնում է կյանքին նայել հոգևոր օրենքների տեսանկյունից և հասկանալով Իմաստը՝ ապրել և հաղորդակցվել տիեզերքի յուրաքանչյուր տարրի հետ գիտակցված:

Այստեղ արժեքավոր գիտելիք է փոխանցվում  յուրաքանչյուր արտահայտությամբ, դրվագով, օրինակով… իսկ ընթերցողին մնում է միայն վերցնել այն և իրենը դարձնել:

Շնորհակալություն հեղինակին այս հարստությունը մեզ  հասանելի դարձնելու համար:

Գիրքը

Մեջբերումներ գրքից

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.