Ինչպես չնեղանալ մարդկանցից

Ամեն անգամ, երբ մենք նեղանում ենք որևէ մեկից, մենք նեղանում ենք Աստծուց: Չէ՞ որ ցանկացած խոսք, քայլ, արարք, որ կատարվում է մեր նկատմամբ, ուղարկում է մեզ Աստված տարբեր մարդկանց միջոցով: Իսկ այն, ինչ Նա ուղարկում է, կամ մեր ամենաանհրաժեշտ դասն է, կամ այդ պահին, թեկուզ մեր կողմից չգիտակցված, մեծագույն բարիքն ու լավագույն լուծումը մեզ համար:

Հիշենք այս մասին միշտ, երբ նեղացածության զգացումը փորձում է տեղ գտնել մեր հոգում, և այն կհալվի՝ վերածվելով շնորհակալության զգացումով մտածելու, հասկանալու, վերլուծելու, հարկ եղած դեպքում փոխվելու, որոշ դեպքերում՝ ուղղակի ընդունելու և եզրակացնելու պատրաստակամության:

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.