Ինքներս մեր մասին հոգ տանելը ալտրուիզմի դրսևորում է ևս

Ինքներս մեր մասին հոգ տանելը ալտրուիզմի դրսևորում է ևս: Ինքն իր մասին հոգ տանող մարդը կյանքն ապրում է իր էությանը համապատասխան, իսկ յուրաքանչյուր օրն անց է կացնում իր ներքին ռիթմով: Դա նշանակում է ընտրել իր ուզած կյանքի մոդելը, ոչ թե՝ իրենից ակնկալվողը: Դա նշանակում է ընտրել սիրելի աշխատանքը, ոչ թե՝ հնարավորինս շատ գումար բերողը: Դա նշանակում է որոշել աշխատելու, հանգստանալու, ուրիշների հետ շփվելու և մենակ մնալու ժամերը ըստ ներքին թելադրանքի: Դա նշանակում է գտնել և չխախտել մեր ներքին բալասն ամեն ինչում: Ինքներս մեր մասին հոգ տանելը նշանակում է ապրել առողջ և գեղեցիկ՝ սննդում նախընտրել օգտակարը, հագուստի և շրջապատող իրերի մեջ՝ հարմարավետն ու աչք շոյողը, մարդկանց մեջ՝ մեր իսկ ներքին զարգացման մակարդակում գտնվողներին:

Այսպիսի հոգատարությունը լցվում է ներաշխարհը լույսով, խաղաղությամբ, ներդաշնակությամբ… Իսկ ուրիշներին մենք կարող ենք տալ միայն այն, ինչն ունենք ինքներս: Խաղաղ և ներդաշնակ մարդու կողքին մյուսները ևս սկսում են իրենց ուրախ և հանգիստ զգալ: Լուսավոր և երջանիկ մարդը հավատ է ներշնչում նաև ուրիշներին: Իսկ դժբախտ և չբավարարված մարդը, անգամ չցանկանալով, վայրկյանների ընթացքում կարող է փչացնել շրջապատում գտնվողների տրամադրությունը:

Կամա թե ակամա մենք ամեն պահը մեկս մյուսի հետ փոխանակվում ենք մեր էներգիաներով: Եվ այսպես, հոգ տանելը ինքներս մեր մասին հոգածություն է նաև մեր շրջապատում գտնվողների նկատմամբ: Չէ՞ որ կարևորագույն բանը, որ կարող ենք տալ մարդուն, մեր կողքին նրա ունեցած զգացողություններն են:

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.