Երբ ծաղիկը ծաղկում է, արդյո՞ք մենք դադարում ենք այն ջրել…

Երբ ծաղիկը ծաղկում է, արդյո՞ք մենք դադարում ենք այն ջրել։

Չէ․․․ Ուղղակի նախկինում մենք այն ջրում էինք լի սպասումով, իսկ ծաղկելուց հետո արդեն շնորհակալության զգացումով և հիացմունքով։

Իսկ ինչու՞ հաճախ այդպես չենք վարվում ամենաթարկի հետ։ Ինչու՞ որևէ մեկի սիրտը գրավելուց հետո, դադարում ենք որևէ ներդրում անել Սիրո մեջ։

Այն, ինչն ունենալու համար ժամանակին ջանք չենք խնայել, այժմ համարում ենք ինքստինքյան տրված, սովորական մի բան։

Եվ այդպես Սերը սկսում է փոքրանալ՝ սկզբում աննկատ, հետո արդեն զգալի չափսերով․․․ Մի օր էլ երբեմնի մեծ զգացմունքի վերջին մնացորդներն ուղղակի հօդս են ցնդում այնպես, ասես այդտեղ երբեք ոչինչ էլ չի եղել։ Իսկ մենք զարմացած շուրջկողմն ենք նայում։ Պարզապես ժամանակ առ ժամանակ մի քիչ «ջուր» է պետք՝ մի ծաղիկ, մի լավ խոսք, մի ժպիտ․․․

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.