Նախանձն անշնորհակալ լինելու ամենավառ դրսևորումներից է

Նախանձն անշնորհակալ լինելու ամենավառ դրսևորումներից է։ Իսկ ու՞մ է մարդն ուղղում այդ զգացմունքը։ Մեծագույն նվաճումներ ունեցող հայտնիների՞ն։ Ո ՛չ։ Մեզանից հեռու գտնվողների կյանքն ու հաջողությունները մեզ արդար և օրինաչափ են թվում։

Իսկ նախանձով մարդը պարուրում է ամենամոտ կանգնածներին․ նրանց, ում հետ մշտապես համեմատվում է։ Եվ եթե համեմատության մեջ «չի շահում» լցվում է բացասական զգացողություններով և դժգոհություն արտահայտող այսպիսի մտքերով՝ «Ախր ինչու՞ է այս կամ այն մարդն ավելի գեղեցիկ, ավելի խելացի, ավելի հաջողակ, ինչու՞ նա ունի այն, ինչը չունեմ ես, ինչու՞․․․»։

Այսպիսի էմոցիաներին տրվելով՝ մարդը կարծես մոռանում է, որ տիեզերական անխափան օրենքի համաձայն՝ նա (ինչպես և յուրաքանչյուրը) ունի հենց այն, ինչը «վաստակել է»։ Իսկ իր վաստակը որևէ մեկը իրենից երբեք չի կարող խլել և ոչ մեկը անգամ մեծ ցանկության դեպքում չի կարող իրեն հենց այնպես նվիրել այն, ինչն ինքը «չի վաստակել»։

Իսկ ավելի մեծ «վաստակ» ունեցողներով շրջապատված լինելը բացառիկ բախտավորություն է։

Դա ընդամենը հնարավորություն է «վարակվելու» ավելի բարձր հատկանիշներով, ձեռքբերելու ավելի լավ որակներ, սովորելու ավելին։

Չէ՞ որ կամա թե ակամա մենք նմանվում ենք նրանց, ով շրջապատում է մեզ։

Այնպես որ՝ որքան ավելի բարձր որակներ ունեցող մարդկանցով ենք շրջապատված, այնքան ավելի ենք իրականում շահում հենց մենք։

Փոխարինենք նախանձի զգացումը շնորհակալությամբ, և կդառնանք ավելին, քան կանք, կունենանք ավելին, քան ունենք։

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.