7 հանճարեղ ֆիլմ ցնցող վերջաբանով

Կան ֆիլմեր, որոնք մեծ բավականությամբ վայելում ես սկզբից մինչև վերջ… Կան ֆիլմեր, որոնք կեսից հիասթափեցնում են… Իսկ կան այնպիսիները, որոնք հենց սկզբից դիտում ես որպես «հետաքրքիր և որակյալ ֆիլմ», իսկ ավարտին հասկանում ես, որ սխալվել ես և, որ դիտածդ պարզապես հետաքրքիր ֆիլմ չէր, սա հանճարեղ մի բան էր… Ահա, այդպիսի 7 ֆիլմեր իմ բլոգում, որոնց պարգևած էմոցիաները երբևէ չեք մոռանա: «Стрекоза» Другие Гитара Обитель теней Талли Пассажиры В последний раз Читать далее 7 հանճարեղ ֆիլմ ցնցող վերջաբանով

Ваша оценка:

Официантка

Ֆիլմ խմորեղեն պատրաստող աղջկա մասին, ով չի սիրում իր ամուսնուն և երազում է մի բանի մասին. փախուստ տնից։ Իսկ ֆիլմի մյուս հերոսունին պարզապես երազում է ամուսնության մասին, երրորդը՝ դժվարություններով լի իր կյանքում լույսի մի շող գտնելու մասին…. Շատ բնական ֆիլմ՝ իրենց խնդիրներով, բարդույթներով, երջակության ձգտումով, մեղքերով և արդարացումներով մարդկանց մասին… Չափազանց բնական և միանգամայն հասկանալի իրավիճակներ՝ կյանքին շատ մոտ, կյանքի պես տխուր և միևնույն ժամանակ կյանքի պես հրաշալի ֆիլմում… Դիտել թրեյլերը Դիտել ֆիլմը Читать далее Официантка

Ваша оценка:

Современная любовь

Հրաշալի սերիալ՝ բաղկացած 8 սերիայից… յուրաքանչյուր սերիայի տևողությունը ընդամենը 30 րոպե… յուրաքանչլուր սերիան սիրով և կյանքի իմաստությամբ լի առանձին մի պատմություն… յուրաքանչյուր պատմություն վերցված իրականությունից… Հրաշալի սերիալ, որի հետ էմոցիաների բազմազանությունն ապահոված է. որոշ պահերի՝ թախիծ, որոշ պահերի՝ ուրախոիթյուն և հետաքրքրվածություն և կլանված դիտում ամբողջ սերիալի ընթացքում։ Ու մի ունիվերսալ զգացում ավարտից հետո․ «Ինչու՞ այսքան քիչ սերիա» կամ «Երանի լինի շարունակություն»․․․ Ես այս սերիաներից յուրաքսնչյուրը պահել եմ «որպես դեսերտ» և վայելել օրվա ավարտին՝ ամբողջ օրն իմանալով, որ ինչ էլ լինի օրվա ընթացքում, օրվա վերջում հաստստ մի լավ բան ինձ սպասեւմ է։ Բայց… միևնույն ժամանակ այս սերիալը կինոարվեստի այնպիսի հրսշալի նմուշ … Читать далее Современная любовь

Ваша оценка:

Мужчины на грани

Ինչի՞ մասին է ֆիլմը։ Կարճ՝ սահմանային հոգեվիճակներում գտնվող տղամարդկանց։ Ֆիլմում ներկայացված են տարբեր տղամարդկանց կյանքից դրվագներ, որտեղ հերոսներն ունեն խնդիրներ ամենատարբեր ոլորտներում. աշխատանքում, ընտանիքում, սիրո մեջ, սեքսում… իսկ առավել հաճախ՝ պարզապես մարդկային հարաբերություններում։ Եվ ինչպես են հերոսներն ընկալում իրենց իրավիճակը, ինչպես են արձագանքում և փորձում լուծել խնդիրները։ Ֆիլմը թեև տղամարդկանց մասին է, կարծում եմ, այն առավելապես կանանց համար է։ Իտալական ֆիլմարվեստի այս հաջողված նմուշը մտածելու առիթ տվող և միևնոււյն ժամանակ թեթև ֆիլմերից է։ Ֆիլմ, որը մեծ բավականություն կպարգևի, իսկ ֆիլմի որոշ դրվագներ պարզապես երբևէ չեք մոռանա… Վայելեք Դիտել թրեյլերը Դիտել ֆիլմը Читать далее Мужчины на грани

Ваша оценка:

Прошлой ночью в нью-йорке

Եթե ինչ-որ բան գիտես, դրանից արդեն ոչ մի տեղ չես փախնի… Ամենատպավորված միտքը ֆիլմից Սա, թերևս լավագույն ֆիլմերից մեկն է ամուսնական անհավատարմության թեմայով: Ֆիլմ, որը չի պարունակում դրամատիզմ և չի փոխանցում ծանրագույն ապրումներ… Ֆիլմ, որը չափազանց ռեալ է և հանգիստ իր ընթացքով… Ֆիլմ, որը տալիս է մտորելու առիթ և կարևոր մի հարց. «Իսկ ի՞նչ է անհավատարմությունը»։ Читать далее Прошлой ночью в нью-йорке

Ваша оценка:

Прежде, чем мы расстанемся

Մենք բոլորս ազատություն ենք տենչում… ամենից շատ մենք ցանկանում ենք ինքներս կառավարել մեր կյանքը, ապրել այնպես, ինչպես ճիշտ ենք համարում, լինել միակ տերն ու որոշում կայացնողը մեր կյանքի… Իսկ այս մեդալն երկու կողմ ունի… Եվ երկրորդ կողմը ի հայտ է գալիս յուրաքանչյուրիս կյանքում այն պահին, երբ պետք է ճակատագրական ընտրություն կատարենք, և այդ պահին մենք իսկապես լիովին մենակ ենք ու միմիայն մենք ենք պատասխանատու այդ ընտրության համար… Ընտրություն, որն այլևս չես փոխի… Ընտրություն, որը միայն դու պետք է կայացնես… Ընտրություն, որի հետևանքները դու միայնակ են կրելու… Սա թերևս ամենադժվար պահերից է… Երիտասարդ կին ու տղամարդ՝ յուրաքանչյուրն իր կյանքի պատմությամբ և … Читать далее Прежде, чем мы расстанемся

Ваша оценка:

Кафе «Голубая сойка»

Յուրաքանչյուրս ողջ կյանքի ընթացքում մեզ հետ տանում ենք մեր չավարտված սիրո պատմությունը՝ գուցե որպես բեռ կամ գուցե որպես հեռվում, ինչ որ մի տեղ վառվող ճրագ… Կթոթափե՞նք արդյոք այդ բեռը կամ կհասնենք արդյոք այդ ճրագին… արդյոք կյանքում ևս մեկ անգամ կտեսնե՞նք նրան․ ինչպիսին կլինի նա, մենք ինչպիսին կլինենք և ինչպիսին կլինի այդ հանդիպումը… Իսկ ինչպիսի՞ն կլինի մեր կյանքն այդ հանդիպումից հետո… ֆիլմի հերոսները 20 տարվա բաժանումից հետո պատահաբար մեկ օր հանդիպում են և անց են կացնում այդ օրը միասին… Մի ամբողջ օր հագեցած ամենատարբեր ապրումներով… Հանգիստ, հաճելի, բարձրորակ, բավականին ռեալ, հիմնականում տխրություն փոխանցող ֆիլմ, որը առաջարկում եմ դիտել համապատասխան տրամադրությամբ: Ֆիլմի … Читать далее Кафе «Голубая сойка»

Ваша оценка:

2019 թվականի ընթացքում դիտած 10 լավագույն ֆիլմերը

Հիշելով ամենալավը, ինչը մեզ պարգևել է 2019թ., անհնար է բաց թողնել 2019թ. ընթացքում դիտած լավագույն ֆիլմերը: Ահա 10 լավագույն ֆիլմերը, որոնք դիտել եմ 2019 թ. ընթացքում։ Իսկ որո՞նք են ձեր տեսած լավագույն ֆիլմերը։ Боль и слава Kолесо чудес Имя Королева сердец Та которой вы верите Последствия Стрекоза Я так давно тебя люблю. Раздражительность Охотник с Уолл-стрит Читать далее 2019 թվականի ընթացքում դիտած 10 լավագույն ֆիլմերը

Ваша оценка: