Прежде, чем мы расстанемся

1517061997_1297744296232_original

Մենք բոլորս ազատություն ենք տենչում… ամենից շատ մենք ցանկանում ենք ինքներս կառավարել մեր կյանքը, ապրել այնպես, ինչպես ճիշտ ենք համարում, լինել միակ տերն ու որոշում կայացնողը մեր կյանքի…
Իսկ այս մեդալն երկու կողմ ունի…
Եվ երկրորդ կողմը ի հայտ է գալիս յուրաքանչյուրիս կյանքում այն պահին, երբ պետք է ճակատագրական ընտրություն կատարենք, և այդ պահին մենք իսկապես լիովին մենակ ենք ու միմիայն մենք ենք պատասխանատու այդ ընտրության համար…
Ընտրություն, որն այլևս չես փոխի… Ընտրություն, որը միայն դու պետք է կայացնես… Ընտրություն, որի հետևանքները դու միայնակ են կրելու…
Սա թերևս ամենադժվար պահերից է…
Երիտասարդ կին ու տղամարդ՝ յուրաքանչյուրն իր կյանքի պատմությամբ և իր կիսատ թողած գործերով, պատահաբար հանդիպում են կայարանում… Պատահաբար թե ճակատագրորեն մի ամբողջ գիշեր անց են կացնում միասին. գիշեր, որն իր հետքն է թողնում երկուսի կյանքում էլ…
Հաճելի, թեթև և էսթետիկ ֆիլմ գրավիչ դերասանների մասնակցությամբ, հանգիստ իր ընթացքով և լի իմաստալից երկխոսություններով…

Ֆիլմի թրեյլերը

Դիտել ֆիլմը

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.