Երբ մի մեծ բան է պատրաստվում գալ մեր կյանք…

Երբ մի մեծ բան է պատրաստվում գալ մեր կյանք, մնացած ամեն ինչ վերադասավորվում է, որպեսզի տեղ տա նրան: Այս մասին պետք է հիշել, երբ մենք ամեն գնով փորձում ենք ընդդիմանալ կյանքում տեղի ունեցող փոփոխություններին՝ կառչում ենք գնացողից, փորձում ենք ետ բերել իրերի նախկին ընթացքը, բողոքում ենք մտքում և բարձրաձայն… Գու ցե դրանով իսկ մենք պարզապես հետաձգում և խոչընդոտում ենք այդ Մեծ բանի գալը: Այս մասին հիշելով՝ վերադասավորումների ակտիվ պահերին ես ընդունում եմ կատարվածը հանդուրժողականությամբ, զինվում եմ համբերությամբ և մեծագույն հետաքրքրությամբ սպասում եմ… սպասում եմ այն մեծին, որն արդեն ճանապարհին է: Եվ այն գալիս է… Читать далее Երբ մի մեծ բան է պատրաստվում գալ մեր կյանք…

Ваша оценка:

Գագաթը

Գագաթի բերկրանքը կարող է զգալ միայն նա, ով բարձրացել է լեռը: Եվ դա մեծագույն բերկրանքն է մարդուն հասանելի: Իսկ մենք հաճախ մյուսներին զրկում ենք այդ մեծագույն բերկրանքից՝ մեր արարքը պատելով բարության քողով, այլ կերպ ասաց՝ խնայում ենք լեռ բարձրանալու դիմացինի ջանքերը: Այդպես է վարվում իր երեխային ամեն բան պատրաստի մատուցող ծնողը: Այդպես է վարվում առանց գիտելիքները ստուգելու գնահատական նշանակող ուսուցիչը: Այդպես են վարվում որևէ առողջ մեկին ուղղակի, առանց պատճառի գումարով մշտապես օգնող մարդիկ: Այդպես են վարվում սիրո լեռը բարձրանալու փոխարեն միանգամից գագաթնակետին հայտնվող սիրեկանները… Այդպես են վարում շատ «բարեգործներ»… Եվ արդյունքում ի՞նչ է ստացում… Գագաթի բերկրանքը մեծագույն բարիքն է մարդուն … Читать далее Գագաթը

Ваша оценка:

Մարդիկ լինում են նաև․․․

Այլ դասակարգումների հետ մեկտեղ մարդիկ լինում են նաևիրենց կյանքն ապրողներ և ուրիշներին ապրել խանգարողներ։ Երկրորդներն իրենց ուշադրության զգալի մասն ուղղում են մյուսներին՝ գնահատականներ տալու, քննադատելու, դատելու և դատապարտելու համար: Եվ կարևոր էլ չի անգամ, թե ինչպես են նրանք վարվում իրենց սեփական կյանքի հետ, տիեզերքը նրանց՝ որպես իր բնական ներդաշնակությունը խոչընդոտող տարրերի, ամեն գնով փորձում է դուրս մղել:Այսպիսի մարդիկ երբեք և աշխարհում ոչ մի տեղ իրենց լավ չեն զգում: Читать далее Մարդիկ լինում են նաև․․․

Ваша оценка:

Ծննդյան օրվա մտորումներ

Նախորդը միանշանակ կյանքիս կարևորագույն քայլերը կատարելու տարին էր: Ես խոշոր քայլերով սկսեցի գնալ դեպի ինքս ինձ: Կյանքի այս կարևոր ճանապարհին երկու բան է նախորդում՝ ճանաչել քեզ և ընդունել այնպիսին, ինչպիսին կաս ու նոր միայն՝ սկսել քայլել գիտակցված՝ դեպի ինքդ քեզ: Սա ռեսլ, տեսանելի, շոշափելի գործողություններն են: Եվ սկիզբն այս ճանապարհի ամենից բարդն է: Այս ճանապարհից շատերն են փորձում ետ կանչել: Սա չշրջվելու, չշեղվելու, «չէ» ասել սովորելու ճանապարհ է: «Չէ»-ն դեպի ինքդ քեզ ճանապարհի անխուսափելի մասն է, որը հաճախ ասում ես ամենամոտ և սիրելի մարդկանց հորդորներին: «Չէ» ասում ես հաճախ բոլորի համար ամենալավին, ամենաճշտին, բոլորի կողմից ընդունելի լավագույն բարիքներին, ասում ես … Читать далее Ծննդյան օրվա մտորումներ

Ваша оценка:

Հարաբերություններ կառուցելու վատագույն մոտիվը «ուզել ամուսնանալ»-ն է․․․

Հարաբերությունները, որոնք սկսվում են «ուզել ամուսնանալ»-ուց, սնուցվում են «ուզել ամուսնանալ»-ով, ամեն բանի առաջ աչք են փակում «ուզել ամուսնանալ»-ու պատճառով, մշտապես մոտիվացվում են «ուզել ամուսնանալ»-ով, եթե անգամ հասնում են ամուսնության, ավարտվում են ջախջախիչ բաժանությամբ կամ էլ հարատև դժբախտությամբ։Իսկ հարաբերությունները, որոնք սկսվում են սիրուց՝ հաճախ անսպասելի ու անգամ՝ անտեղի, ամեն քայլափոխի ենթարկվում են բացառապես սիրուն, հետո՝ ամրանում և պարուրվում են հարազատությամբ, իսկ ինչ-որ ժամանակ անց որպես շարունակական դրսևորման լավագույն ձև ընտրում են ամուսնությունը, ավարտվում են․․․Միանշանակ երջանկությա՞մբ ։Ոչ՛։ Ինչպես վերջերս նշեց ընկերուհիս՝ «ոչ միայն ծաղիկներով», այլ՝ դժվարություններով և հետաքրքրությամբ լի կյանքով՝ մեծ և փոքր փորձություններով , վերելքներով և անկումներով, ուրախության և տխրության պահերով, … Читать далее Հարաբերություններ կառուցելու վատագույն մոտիվը «ուզել ամուսնանալ»-ն է․․․

Ваша оценка:

Մեդալը միշտ հակառակ կողմ ունի․․․

Երբ երեխա էի, կարծում էի, որ կյանքի անարդարություններից մեկն էլ այն է, որ որոշ մարդիկ ունեն գիրանալու հակում, իսկ որոշները՝ ոչ: Բնականաբար համարում էի, որ կյանքն անարդար է գիրանալու հակում ունեցողների հանդեպ: Իսկ հիմա, գիտե՞ք, մտածում եմ, որ գիրանալու հակում ունեցողներին իրականում ամենաբախտավորներն են: Չէ՞ որ գիրացմանը նպաստող ամեն ինչ վնասակար է նաև առողջության համար՝ յուղոտ, ծանր սնունդ, նստակյաց ապրելակերպ, քնի խախտված ռեժիմ… Եվ նրանք, որքեր պարբերաբար գիրանում են, իրենց անառողջ կենսակերպի արտացոլումն անմիջապես տեսնում են հայելու մեջ և արագ սթափվում… Չէ՞ որ լավ տեսք ունենալ բոլորն են ցանկանում: Այդպես էլ, ձևավորվում է ուժեղ մոտիվացիա փոխելու սովորությունները, ապրելու առողջ… Ավելի … Читать далее Մեդալը միշտ հակառակ կողմ ունի․․․

Ваша оценка:

Պահը․․․

Մի օր հասկանում ես, որ բանը նրանում չէ, որպեսզի հնարավորինս շուտ տեղ հասնես… Եվ դադարում ես վազել…. Կանգ ես առնում ու ուշադիր շուրջդ նայում. տրվում ես պահին, ապրում ես պահով, խորապես զգում ես պահն ու հասկանում պահի ասելիքը, լինում ես պահի մեջ, դառնում ես հենց պահը… Եվ այդպես ամեն պահի: Ինչպիսին էլ որ այն լինի՝ լի ոգեշնչումով, թե՞ հիասթափությամբ, հաղթական, երջանիկ, թե՞՝ ցավալի, կորստի, թե՞՝ ձեռքբերման, սկիզբ թե՞ ավարտ մարմնավորող… Եվ չկա քո ճանապարհն անցնելու ավելի ճշմարիտ ձև, իսկ տեղ ամեն դեպքում հասնալու ենք՝ յուրաքանչյուրս իր ժամին: Читать далее Պահը․․․

Ваша оценка:

Նախանձն անշնորհակալ լինելու ամենավառ դրսևորումներից է

Նախանձն անշնորհակալ լինելու ամենավառ դրսևորումներից է։ Իսկ ու՞մ է մարդն ուղղում այդ զգացմունքը։ Մեծագույն նվաճումներ ունեցող հայտնիների՞ն։ Ո ՛չ։ Մեզանից հեռու գտնվողների կյանքն ու հաջողությունները մեզ արդար և օրինաչափ են թվում։ Իսկ նախանձով մարդը պարուրում է ամենամոտ կանգնածներին․ նրանց, ում հետ մշտապես համեմատվում է։ Եվ եթե համեմատության մեջ «չի շահում» լցվում է բացասական զգացողություններով և դժգոհություն արտահայտող այսպիսի մտքերով՝ «Ախր ինչու՞ է այս կամ այն մարդն ավելի գեղեցիկ, ավելի խելացի, ավելի հաջողակ, ինչու՞ նա ունի այն, ինչը չունեմ ես, ինչու՞․․․»։ Այսպիսի էմոցիաներին տրվելով՝ մարդը կարծես մոռանում է, որ տիեզերական անխափան օրենքի համաձայն՝ նա (ինչպես և յուրաքանչյուրը) ունի հենց այն, ինչը … Читать далее Նախանձն անշնորհակալ լինելու ամենավառ դրսևորումներից է

Ваша оценка:

Երբ ծաղիկը ծաղկում է, արդյո՞ք մենք դադարում ենք այն ջրել…

Երբ ծաղիկը ծաղկում է, արդյո՞ք մենք դադարում ենք այն ջրել։ Չէ․․․ Ուղղակի նախկինում մենք այն ջրում էինք լի սպասումով, իսկ ծաղկելուց հետո արդեն շնորհակալության զգացումով և հիացմունքով։ Իսկ ինչու՞ հաճախ այդպես չենք վարվում ամենաթարկի հետ։ Ինչու՞ որևէ մեկի սիրտը գրավելուց հետո, դադարում ենք որևէ ներդրում անել Սիրո մեջ։ Այն, ինչն ունենալու համար ժամանակին ջանք չենք խնայել, այժմ համարում ենք ինքստինքյան տրված, սովորական մի բան։ Եվ այդպես Սերը սկսում է փոքրանալ՝ սկզբում աննկատ, հետո արդեն զգալի չափսերով․․․ Մի օր էլ երբեմնի մեծ զգացմունքի վերջին մնացորդներն ուղղակի հօդս են ցնդում այնպես, ասես այդտեղ երբեք ոչինչ էլ չի եղել։ Իսկ մենք զարմացած շուրջկողմն … Читать далее Երբ ծաղիկը ծաղկում է, արդյո՞ք մենք դադարում ենք այն ջրել…

Ваша оценка: