Առավել կայուն են այն հարաբերությունները, որոնք չեն սկսվել սիրահարվածությամբ

Առավել կայուն են այն հարաբերությունները, որոնք չեն սկսվել սիրահարվածությամբ: Այս դեպքում զույգն աշխատում է հարաբերությունների կառուցման ուղղությամբ՝ էներգիաների համաչափ փոխանակմամբ, փոխադարձ հարգանքով, փոխզիջումներով: Այդպես երկու մարդու ընդհանուր հետաքրքրություններից և երկուսի համատեղ ջանքերով ձևավորվում է մի յուրահատուկ աշխարհ, որը թանկ է նրանց երկուսի համար, որը ձգում է երկուսին և կապում իրար: Իսկ երբ կա սիրահարվածություն, սիրահարվածությունը հարաբերությունների կառուցման ամբողջ բեռն իր վրա է վերցնում: Եվ նա, ում սիրահարված են, կարիք չի զգում ջանքեր գործադրելու հարաբերությունների պահպանման համար: Բավական է միայն այն, որ նա կա: Եվ նա ստանում է ամեն ինչ: Իսկ փոխադարձաբար նա ոչինչ չի տալիս և չի ստեղծում: Եվ երբ … Читать далее Առավել կայուն են այն հարաբերությունները, որոնք չեն սկսվել սիրահարվածությամբ

Ваша оценка:

Երբ ծաղիկը ծաղկում է, արդյո՞ք մենք դադարում ենք այն ջրել…

Երբ ծաղիկը ծաղկում է, արդյո՞ք մենք դադարում ենք այն ջրել։ Չէ․․․ Ուղղակի նախկինում մենք այն ջրում էինք լի սպասումով, իսկ ծաղկելուց հետո արդեն շնորհակալության զգացումով և հիացմունքով։ Իսկ ինչու՞ հաճախ այդպես չենք վարվում ամենաթարկի հետ։ Ինչու՞ որևէ մեկի սիրտը գրավելուց հետո, դադարում ենք որևէ ներդրում անել Սիրո մեջ։ Այն, ինչն ունենալու համար ժամանակին ջանք չենք խնայել, այժմ համարում ենք ինքստինքյան տրված, սովորական մի բան։ Եվ այդպես Սերը սկսում է փոքրանալ՝ սկզբում աննկատ, հետո արդեն զգալի չափսերով․․․ Մի օր էլ երբեմնի մեծ զգացմունքի վերջին մնացորդներն ուղղակի հօդս են ցնդում այնպես, ասես այդտեղ երբեք ոչինչ էլ չի եղել։ Իսկ մենք զարմացած շուրջկողմն … Читать далее Երբ ծաղիկը ծաղկում է, արդյո՞ք մենք դադարում ենք այն ջրել…

Ваша оценка:

Ստեֆան Ցվայգ «Խոստում»

Որպես հոգևոր սննդի անփոխարինելի աղբյուր՝ ժամանակ առ ժամանակ ես կարիք եմ զգում վայելել դասականների ստեղծագործությունները։ Այս անգամ ընտրեցի իմ սիրելի Ցվեյգի այս փոքրիկ պատմվածքը, որն ամբողջությամբ սիրողի հոգու նկարագրությունն է։Ինչպես է արձագանքում հոգին, երբ սերը դեռևս չգիտակցված, կամացուկ կերպով փորձում է ներթափանցել մարդու աշխարհը, և ինչպես է ըմբոշխնում մարդն այն երանելի պահը, երբ սերն իր փոխադարձության առաջին նշաններն է ցույց տալիս։Ինչպես է տանում հոգին Սիրելիից բաժան օրերը․․․ Օրեր, որոնք ոչ մի այլ բան, քան սպասումը չեն պարունակում։ Իսկ այդ սպասումն աշխարհում ամենաերկարն է թվում։Եվ ինչպես է դիմադրում հոգին արդեն նահանջող սիրուն, ինչպես է փորձում բռնել և պահել փախչող զգացմունքին։Ինչպես է … Читать далее Ստեֆան Ցվայգ «Խոստում»

Ваша оценка:

Ричард Темплар. Правила любви.

Հարաբերություններն այլ մարդու հետ երկու արդեն իսկ ձևավորված «Ես»-երի անցումն է դեպի գոյության նոր ձև՝ դեպի «Մենք» ։ Եվ չափազանց կարևոր է այդ անցմանը գրագետ մոտենալ․ այնպես, որ նոր հարաբերություններն «ապրող» լինեն և միևնույն ժամանակ չոչնչացնեն արդեն իսկ գոյություն ունեցող «Ես»-երը։Դժվար թե այս ամենն արդյունավետ ստացվի, եթե մենք հարաբերությունների կառուցումը թողնենք ինքնահոսի և առաջնորդվենք բացառապես էմոցիաներով։Ընդ որում, կարևոր է գիտակցված մոտեցումը հարաբերությունների կառուցման յուրաքանչյուր փուլում՝ թե սկզբում, երբ ուղղակի ընտրում ենք նրան, ում հետ պատրաստ ենք կառուցել մեր «Մենք»-ը, թե հարաբերությունների ողջ ընթացքում և թե այն դեպքում, եթե սպիտված ենք ընդունել, որ մեր կառուցած «Մենք»-ն այլևս մեզ երջանկություն չի պարգևում … Читать далее Ричард Темплар. Правила любви.

Ваша оценка:

Фредрик Бакман. Тревожные люди.

Սիրել ուրիշներին․․․ Սա ամենաաստվածայինն է, որ կարող է լինել մարդու մեջ։ Սա է բոլոր բարի գործերի հիմքը։ Սիրել ոչ թե մի քանի հարազատ, մտերիմ մարդկանց, այլ առհասարակ սիրո պրիզմայով գնահատել յուրաքանչյուր ուրիշին։ Դա նշանակում է «ես երբեք այդպես չէի վարվի» ասելու փոխարեն փորձել ապրումակցել։ Յուրաքանչյուր իրավիճակում փորձել հասկանալ, ոչ թե քննադատել։ Փորձել նույնացնել, նմանեցնել, ոչ թե խիստ տարանջատումներ դնել «մեր» և «ուրիշների» միջև։ Այս գրքի մասին առաջինն, ինչ կասեմ, այն է, որ հեղինակը սիրում է մարդկանց։ Եվ հենց այդ սիրո պրիզմայով նա ընթերցողի առաջ բացահայտում է իր պատմության յուրաքանչյուր հերոսին, ցույց է տալիս յուրաքանչյուրի ներաշհարհը, պատմում անցյալի մասին և մեզ … Читать далее Фредрик Бакман. Тревожные люди.

Ваша оценка:

Դրվագ կյանքից

Մշակութային միջոռացում էր։ Ավարտից հետո մի քանի հոգով կանգնած զրուցում էինք, երբ մեր տեսադաշտում հայտնվեց գեղեցիկ և նրբաճաշակ մի կին (ինչպես հետո իմացանք տարիքով 80-ն անց)։ Նա ծանոթ չէր մեզանից ոչ մեկին, բայց միջոցառման ընթացքում գրավել էր յուրաքանչյուրիս ուշադրությունը։ Ներդաշնակ և անսահման հաճելի էներգետիկայով այդ կինն ամեն ինչով՝ հագուստով, կեցվածքով, հայացքով տարբերվում էր բոլոր-բոլորից։ Եվ սա այն դեպքերից էր, որ չնայած էությամբ ինտրովերտ լինելուս ցանկություն առաջացավ մոտենալ և խոսակցություն սկսել լիովին անծանոթ մարդու հետ։ Այդ ցանկության հարցում ես մենակ չէի, և մենք մոտեցանք ու զրույցի բռնվեցինք նրա հետ։ Պարզվեց՝ գրող է։ Մի փոքր պատմեց իր գրած գրքերի մասին , իսկ … Читать далее Դրվագ կյանքից

Ваша оценка:

Սիրողի և չսիրողի միջև ամենացայտուն տարբերություններից մեկը…

Սիրողի և չսիրողի միջև ամենացայտուն տարբերություններից մեկը հիշողությունն է: Սիրողը հիշում է սիրելիի հետ կապված ամեն ինչ՝ ամեն խոսք, ամեն զանգ, ամեն շարժում, կայացած և չեղարկված ամեն հանդիպում: Հիշում է հստակ՝ ամսաթվով, օրով, ժամով… Հիշում է ամեն մանրուք… Սիրողի սրտում սիրելիի հետ կապված հիշողություններն էականի ու ոչ էականի չեն բաժանվում: Նրա միտքը մշտապես վերարտադրում է նախկինում ասված ամեն խոսքը, յուրաքանչյուր ժեստը, հայացքը… Սիրողը ֆիլմի նման անվերջ մտքում պտտում է սիրելիի հետ հարաբերությունների ողջ պատմությունը և նա չի կարող ոչ որևէ դրվագ մոռանալ «բազմիցս դիտած ֆիլմից», ոչ էլ շփոթել դեպքերի հերթականությունը: Իսկ չսիրողի համար այդ հարաբերություններն ընդամենը հերթական իրադարձություն են կյանքի … Читать далее Սիրողի և չսիրողի միջև ամենացայտուն տարբերություններից մեկը…

Ваша оценка:

Ֆիլմեր և պատմվածքներ սիրելիին պատվանդան բարձրացնող սիրո մասին

Սիրո այնպիսի տեսակ կա, որն ամենաբարձր պատվանդանին դնելով նրան, ում սիրում են, սիրող էակին դարձնում է չափազանց փոքր ու աննշան։ Այդպիսի սերը երբեք փոխադարձ չի լինում։ Այդպիսի սերը ոչ մեկին երջանկություն չի բերում։ Եվ հարց է ծագում․ արդյոք պատվանդանը թույլ չի տալիս, որ սերն արձագանք գտնի սիրելիի սրտում, թե՞ սիրո անփոխադարձությունն է հենց պատվանդանի հիմնաքարերը ստեղծում։ Կարծում եմ՝ երկուսն էլ ճիշտ են։ Երկու ուղին էլ նույն տեղն են տանում։ Թունավորելով իր ծուղակն ընկածների ճակատագրերը, այսպիսի սերն այնուամենայնիվ մարդկությանը լավություն է արել հզոր ստեղծագործությունների պարգևելով։ Այդպիսի սերը նկարել են․․․ այդպիսի սիրո մասին գրել են, երգել են, ֆիլմեր են ստեղծել․․․ Մի քանի … Читать далее Ֆիլմեր և պատմվածքներ սիրելիին պատվանդան բարձրացնող սիրո մասին

Ваша оценка:

Լույսի մի շող համատարած մթույթյան մեջ․․․

Ուրիշի նկատմամբ զգացմունքը, որը ծագում է որպես լույսի մի շող համատարած մթույթյան մեջ, հաճախ վերածվում է կախվածության։ Եթե անգամ այդ զգացմունքն ավելի շատ ցավ և տառապանք է պատճառում, քան հաճույք, մենք դժվարանում ենք այն հաղթահարել։ Իսկ երբ գիտակցում ենք, որ այն վնասակար է, մեր միտքն ու գործողությունները ուղղում ենք զգացմունքի հաղթահարմանը, բայց այն դրանից չի մարում, այլ՝ ավելի վառ է փայլում։ Իսկ ի՞նչ ենք ուզում համատարած մթության մեջ միակ լույսի շողից: Հաղթահարելու համար այն պետք է ոչ թե զգացմունքի կամ այն մարդու դեմ պայքարել, ում ուղղված է զգացմունքը, այլ՝ համատարած մթությունը ցրել՝ ձանձրույթը, անիմաստությունը, աննպատակությունը փոխարինելով իմաստով, իմաստությամբ, բարձր նպատակներով․․․ … Читать далее Լույսի մի շող համատարած մթույթյան մեջ․․․

Ваша оценка: