Ինքներս մեր մասին հոգ տանելը ալտրուիզմի դրսևորում է ևս

Ինքներս մեր մասին հոգ տանելը ալտրուիզմի դրսևորում է ևս: Ինքն իր մասին հոգ տանող մարդը կյանքն ապրում է իր էությանը համապատասխան, իսկ յուրաքանչյուր օրն անց է կացնում իր ներքին ռիթմով: Դա նշանակում է ընտրել իր ուզած կյանքի մոդելը, ոչ թե՝ իրենից ակնկալվողը: Դա նշանակում է ընտրել սիրելի աշխատանքը, ոչ թե՝ հնարավորինս շատ գումար բերողը: Դա նշանակում է որոշել աշխատելու, հանգստանալու, ուրիշների հետ շփվելու և մենակ մնալու ժամերը ըստ ներքին թելադրանքի: Դա նշանակում է գտնել և չխախտել մեր ներքին բալասն ամեն ինչում: Ինքներս մեր մասին հոգ տանելը նշանակում է ապրել առողջ և գեղեցիկ՝ սննդում նախընտրել օգտակարը, հագուստի և շրջապատող իրերի մեջ՝ … Читать далее Ինքներս մեր մասին հոգ տանելը ալտրուիզմի դրսևորում է ևս

Ваша оценка:

Ինչպես չնեղանալ մարդկանցից

Ամեն անգամ, երբ մենք նեղանում ենք որևէ մեկից, մենք նեղանում ենք Աստծուց: Չէ՞ որ ցանկացած խոսք, քայլ, արարք, որ կատարվում է մեր նկատմամբ, ուղարկում է մեզ Աստված տարբեր մարդկանց միջոցով: Իսկ այն, ինչ Նա ուղարկում է, կամ մեր ամենաանհրաժեշտ դասն է, կամ այդ պահին, թեկուզ մեր կողմից չգիտակցված, մեծագույն բարիքն ու լավագույն լուծումը մեզ համար: Հիշենք այս մասին միշտ, երբ նեղացածության զգացումը փորձում է տեղ գտնել մեր հոգում, և այն կհալվի՝ վերածվելով շնորհակալության զգացումով մտածելու, հասկանալու, վերլուծելու, հարկ եղած դեպքում փոխվելու, որոշ դեպքերում՝ ուղղակի ընդունելու և եզրակացնելու պատրաստակամության: Читать далее Ինչպես չնեղանալ մարդկանցից

Ваша оценка:

Երջանիկ լինելու մասին․․․ նորից և նորից

Հաճախ մեր աղոթքներում մենք այս կամ այն նյութական բարիքն ենք խնդրում՝ հավատալով, որ հենց դա է մեր երջանկության երաշխիքը: Այնինչ միակ բարիքը, որին իսկապես պետք է ձգտել, մեր երջանկությունը ոչ մի նյութական բանի հետ չկապելն է: Եվ մեծագույն խնդրանքն Ամենակարողին մեզ ուղղորդելն ու մեր միտքը լուսավորելն է այնպես, որ կարողանանք իրականը տարբերել պատրանքայինից, առաջնայինը՝ երկրորդայինից, մնայունն՝ անցողիկից: Եվ մեր երջանկությունը փնտրենք հենց մնայունում, կարողանանք զգալ, հասկանալ, գտնել, շոշափել հենց մնայունը: Քանի որ միայն մնայունից կախված երջանկությունն է իրական, ամուր, հարատև… Իսկ նյութական ամեն բան անցողիկ է, նյութականից կախված երջանկությունն էլ՝ չափազանց փխրուն: Եվ, այնուամենայնիվ, երջանկության զգացումն իր հետ բերում է … Читать далее Երջանիկ լինելու մասին․․․ նորից և նորից

Ваша оценка:

Զգացողությունների մասին․․․

Մեր զգացողությունները ծածկում են մեկը մյուսին և միասին ձևավորում մեր տրամադրությունը:Դրանով բացատրվում է մեր կյանքում տեղի ունեցող շատ իրադարձությունների Իմաստը: Զայրույթը միանում է և խեղդում մեծ վշտին, բաժանման ցավի ժամանակ վրա է հասնում կենցաղային անհարմարությունը, «անհանգիստ» ժամանակներում մեր գլխին շատ գործ է թափվում: Եթե ունենք խորը տխրության առիթ, Աստված մեզ գցում է այնպիսի թոհուբոհի մեջ, որից ոչ մի վայրկյան չենք կարողանում շեղվել: Եվ այդ թոհուբոհն օգնում է մեզ անցնել տխրության միջով:Այս ամենը վերաբերում է ոչ միայն բացասական հոգեվիճակներին, այլև՝ ծայրահեղ դրականներին, քանի որ մարդն իրեն երջանիկ է զգում միայն բալանսի մեջ: Ես նկատել եմ, որ երբ չափազանց մեծ ուրախության առիթ … Читать далее Զգացողությունների մասին․․․

Ваша оценка:

Լավագույնների մասին

Լավագույն խաղացողը նա է, ով ամենից շատ է տարված խաղով: Լավագույն նկարչին միայն իր կտավն է հետաքրքրում: Լավագույն դերասանին՝ իր կերտած հերոսը նրա բոլոր ապրումներով: Լավագույն գրողին տեքստը, որը նա գրում է՝ բառեր, որոնցում ներդրվել է իր հոգին: Լավագույն երգիչն ամբողջությամբ իր երգն է դառնում: Լավագույն աղեղնավորն իր նշանակետից բացի այլ բան չի տեսնում: Լավագույններին հետաքրքրում է հենց ընթացքը, լավագույնները սիրահարված են բուն գործին, նրանց ուրիշ ոչինչ պետք չէ: Իսկ միջակներին՝ ոչ: Միջակին ո ՛չ խաղն է հետաքրքիր, ո ՛չ կտավը, ո ՛չ երգը, ո ՛չ տեքստը: Միջակին հաղթելու, լավագույնը լինելու, կյանքի մրցավազքում առաջինը տեղ հասնելու գաղափարն է հետաքրքիր: Իսկ … Читать далее Լավագույնների մասին

Ваша оценка:

Տրվել, հավատալ, վստահել ընթացքին…

Սա նշանակում է նախապես չպլանավորել ամբողջ կյանքը, չափից շատ չմտահոգվել վաղվա հնարավոր դժվարությունների համար… Վաղվա որոշումներն այսօր չկայացնել, այսօր էլ չկառչել երեկվա կայացրած որոշումներից… Տրվել ընթացքին նշանակում է չասել «երբեք», «այսուհետ», «այլևս» կամ «միշտ»… Մերն այս պահն է միայն և այդպես վաղն էլ է լինելու… Հավատալ ընթացքին նշանակում է չսահմանափակել միտքն այսօրվա հանգամանքներով: Չսահմանել «հնարավոր»-ն ու «անհնար»-ը: Հարգելով անցյալի փորձը՝ այն անխափան ուղեցույց չդարձնել ապագա բոլոր իրավիճակների համար… Վստահել ընթացքին՝ նշանակում է այսօրվա ձախողումը հավերժական անհաջողություն չհամարել… Տրվել, հավատալ, վստահել ընթացքին… Սա չի նշանակում անգործություն: Հարգել ընթացքը՝ օգնելով նրան հետևողական աշխատանքով … Այդ աշխատանքն անընդմեջ ինքնակատարելագործումն ու բարի գործերն են… … Читать далее Տրվել, հավատալ, վստահել ընթացքին…

Ваша оценка: