Ճամփորդ

Սիրում եմ կյանքը…

Բայց ի՞նչն եմ սիրում

Անշուշտ ճամփորդել…ինչպես և շատերը

Բայց ոչ աշխարհով, երկրներով մեկ…

Այլ միայն կյանքի տարածության մեջ`

Զգացողությունների տիեզերքով մեկ…

Ախ, որքան գեղեցիկ վայրեր կան այդտեղ

Անհաշվելի շատ

Անչափելի մեծ

Անսահման շքեղ…

Իսկ ես կանգնել եմ

Մագնիսկան  ուժի ազդեցությամբ

Անշարժացել  և  քարացել  եմ…

Կանգնել եմ մի տեղ

Որտեղ անձրև ու մութ է

Նեղ տարածություն է

Իսկ գեղեցիկն այստեղ զուտ հիշողություն է…

Ու ինչ-որ մի ձայն կարծես ինձ հուշում  է,

Ականջիս անդադար ցածրաձայն ասում է.

«Այս ի՞նչ ես անում,

սենց ու՞ր կհասնես…

Փախիր այդտեղից,

հեռացիր արագ

ու  ետ չնայես…

Այս ճամփորդությունդ կիսատ չթողնես»…

Ճամփորդ: 5 комментариев

  1. Ես պատահաբար հանդիպեց իմ բլոգը. Ես ծանոթ չեմ նաեւ հայերեն լեզվով. Այլ օգնել … Ես կարդացի ձեր բլոգում ու սիրում է …..
    Խնդրում եմ, գրեք, որ կրկին.
    Տվել եմ ձեզ Head’ll երջանիկ լինելու համար.

    Нравится

  2. Շատ տաղանդավոր և գեղեցիկ է: Արմինե ջան, շարժվիր առաջ` «գեղեցիկը զուտ հիշողություն չէ», «գեղեցիկը» առջևում քեզ է սպասում, հավատա ինձ:

    Нравится

Ответить на Hagen Отменить ответ

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.