Պարույր Սևակ․ Միայնակ ծառը

39989516_473707116439927_2567218659965534208_n

Պոկված անտառից՝
Մենակ ու մռայլ,
Մի ծառ է ցցվել բարձունքի վրա:

Ինչպե՜ս չի սիրում անտառը նրան,
Ինչպե՜ս է ծաղրում,
Քրքըջում վրան,
Ի՜նչ է թե հսկան
Այս թզուկների
կամքին ու կյանքին
Չի՛ կարողանում իրեն ենթարկել,
Ի՜նչ է թե նրանք չե՛ն կարողանում
Իրենց նեղվածքում սրան բանտարկել…

Եվ չի՛ հասկանում անտառը հիմար,
Թե ծառն այդ ինչ է անտառի համար

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.