Խորը կապույտ ծով. դրամա 2011

Որքան էլ ակնառու լինի չսիրելը, սիրող սիրտը կարողանում է այն չնկատել՝ զուգընկերոջ պահվածքին տալով ամենատարբեր մեկնաբանությունները, միայն թե ճշմարտությունը շրջանցի։ Իսկ «կուրությունն» արդյունքում մեծ ցավ է պատճառում, խախտում է հոգեկան աշխարհը, քայքայում է «Ես»-ը, հասցնում է խելագառության․․․

Սեր, ցավ, հիասթափություն․․․

Մարդկային կյանքի մռայլությունն ու անելանելիությունն արտացոլող տխուր պատմություն։

Այս ֆիլմը մի կողմից կարող է ստանդարտ պատմություն թվալ, որտեղ չկան անսպասելի շրջադարձներ և ցնցող բացահայտումներ, սակայն, մյուս կողմից, զգացմունքայինության, բարձր որակի և հրաշալի երկխոսությունների շնորհիվ այն կդասվի հիշվողների  շարքին․․․ ինձ համար՝ որպես հրաշալի դասական ֆիլմ, որը միանշանակ արժե դիտել։

Դիտել ֆիլմը

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.