Միլան Կունդերա «Դանդաղություն»

Շտապողի միակ նպատակը հնարավորինս շատ բան հասցնելն է, բայց իրականում նա կորցնում է ամեն ինչ: Կյանքն իր ողջ գեղեցկությամն ներկայանում է միայն նրան, ով չի շտապում: Այս մասին է հիշեցնում և ստիպում նորից խորհել Միլան Կունդերայի Դանդաղություն կոչվող հրաշալի ստեղծագործությունը, որն ինքնին զրույց է չշտապողների համար՝ զրույց այնպիսի բաների մասին, որոնք շտապողները չեն կարող նկատել: Այո, սա խորը զրույց է: Իսկ շտապողն ընթանում է միայն մակերեսով կյանքի: Նրան օտար է խորությունը: Կունդերայի ստեղծագործություններում, իսկ այս մեկում՝ առավելապես, իրադարձությունների շղթան առաջնային չէ: Իրադարձություններն այստեղ՝ որպես հետին ֆոն օգնում են ավելի հասանելի դարձնել հեղինակի մտքերը, որոնք  բարձրացնում և հարստացնում են ընթերցողին: Գրականության, … Читать далее Միլան Կունդերա «Դանդաղություն»

Ваша оценка:

Рами Блект. Самоучитель совершенной личности. 10 шагов на пути к счастью

Այս հրաշալի գիրքն օգնում է երջանիկ լինել: Իսկապես երջանիկ, այնպես, ինչպես ի վերուստ նախատեսված է մարդու համար: Խոսքը նյութական ձեռքբերումներով պայմանավորված այն «երջանկության» մասին չէ, որ զուտ մի քանի պահ կարող է տևել: Իրական երջանկությունը հարատև զգացողություն է: Եվ այն կարող է հասանելի լինել միայն տիեզերական օրենքներն իմանալու, մարդու էությունն ու դերն աշխարհում հասկանալու և այդ ամենին համահունչ ապրելու դեպքում: Իսկ այս գիրքը, ինչպես և հեղինակի մնացած գրքերը, հենց այդ հարուստ անփոխարինելի հոգևոր գիտելիքի աղբյուրն է, որը կարող է հիմնովին փոխել ընթերցողի կյանքը: Մեջբերումներ գրքից Գիրքը Читать далее Рами Блект. Самоучитель совершенной личности. 10 шагов на пути к счастью

Ваша оценка:

Կարդացածս լավագույն գրքերն այս տարվա առաջին կիսամյակում

Այս ընթացքում կարդացածս գրքերը շատ բազմազան էին: Ժամանակաշրջանի առումով՝ գեղարվեստական գրականության առաջին գլուծգործոցից մինչև մեր ժամանակակիցների հեղինակած գրքերը: Ժանրի առումով՝ պատմական էպոսից մինչև հոգևոր գրականություն:Պարզապես նախորդ ամիսների կարդացածս գրականությունն ուղղորդված էր. անցնում էի Հարվարդի համալսարանի մշակած դասընթացը Համաշխարհային գրականության գլւուխգործոցների վերաբերյալ և կարդում համալսարանի պրոֆեսորների առաջարկած գրքերը: Զուգահեռաբար, իհարկե, շարունակելով կարդալ այն, ինչ սիրտս էր թելադրում:Արդյունքում ստացվեց բավականին յուրօրինակ գրքային կիսամյակ:Եվ այսպես, այս բազմազանությունից ես սիրով ներկայացնում եմ այն 10 գրքերը, որոնք մեծագույն արձագանքն են գտել իմ ներաշխարհում: Валерий Синельников. Возлюби болезнь своюРами Блект. Алхимия общенияРами Блект. Три энергииЭлиф Шафак. Стамбульский бастардАнтуан Сент-Экзюпери. Планета людей Корней Чуковский. Высокое искусство. Принципы … Читать далее Կարդացածս լավագույն գրքերն այս տարվա առաջին կիսամյակում

Ваша оценка:

Օրհան Փամուկ «Իմ անունը կարմիր է»

Գիրքն ընթերցելիս  մտածում ես միանգամից արվեստի երկու ուղղության մասին՝ գրականության և նկարչության։ Ավելի շուտ ես կասեի սա նկարչություն է, որը վերբալիզացվել է՝ դառնալով գրականություն։ Կարծում եմ՝  հեղինակը  նման մեկնաբանությունից չէր նեղանա, քանի որ հենց ինքը  հիմնել է մի թանգարան, որի նկարագրությունն էլ հանդիսանում է մեծ գնահատականի արժանացած այս ստեղծագործությունը։ Նման սերտ կապը նկարչության հետ գրքի առաջին առանձնահատկությունն է։ Նկարչության փիլիսոփայության ներքո ստեղծված և նկարիչների աշխարհն արտացոլող այս պատմությունը սիրային դրամա է և դետեկտիվ՝ երկու ժանրում էլ բավականին հաջողված։ Որպես սիրային դրամա՝ այն պարզապես  ռեալիստիկ է, որպես դետեկտիվ՝ յուրօրինակ ձևով մատուցված  գլուխկոտրուկ, որն  ընթերցողն ամբողջ ընթացքում ձգտում է  բացահայտել։ Ստեղծագործության հաջորդ … Читать далее Օրհան Փամուկ «Իմ անունը կարմիր է»

Ваша оценка:

Եղեք առողջ և երիտասարդ․ մի քանի մոտիվացնող և ուղղորդող գրքեր

Նյութական աշխարհում առաջին հերթին և ամենից առավել մենք պատասխանատու ենք մեր մարմնի համար։ Դա նշանակում է հետևել առողջությանը, հնարավորինս պատպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը։ Ահա վերջերս կարդացածս գրքրից մի քանիսը, որոնք այդ հարցում կուղղորդեն և կմոտիվացնեն մեզ։ Գրքերից յուրաքանչյուրի մասին ավելի մանրամասն կարող եք իմանալ իմ նախորդ գրառումներից։ Рами Блект․ Три энергии. Забытые каноны здоровья и гармонии Валерия Синельников. Возлюби болезнь свою Дипак Чопра. Тело и ум, неподвластные времени. Հարուկի Մուրակամի «Ինչի մասին եմ խոսում, երբ խոսում եմ վազքի մասին» Читать далее Եղեք առողջ և երիտասարդ․ մի քանի մոտիվացնող և ուղղորդող գրքեր

Ваша оценка:

Стив Харви. Поступай как женщина, думай как мужчина

Երևի չկա որևէ կին, ում չհետաքրքրի, թե ինչ են իրականում զգում և մտածում տղամարդիկ այս կամ այն իրավիճակնում, որոնք են նրանց գործողությունների մոտիվներն ու իրական պատճառները… Մենք, լինելով ի ծնե հմուտ քննիչներ, մեր սիրելի տղամարդուն «հետազոտելիս» կարող ենք աներևակայելի հեռուներ գնալ, ցնցող բացահայտումներ անել և չնայած այդ հանգամանքին, երբեմն, այնուամենայնիվ, մեր աչքից վրիպում է ամենաակնհայտը, ամենապարզն ու հասարակը: Պարզապես տղամարդկային հոգեբանությունն այլ է, և դատելով որպես կին՝ դժվար է նրանց հասկանալը: Եվ ահա այս դժվարությունը հաղթահարելու գործում իր օգնությունն է մեզ առաջարկում Սթիվ Խարվին, ով հումորային ծրագրի հաղորդավար է և իր աշխատանքային փորձի արդյունքում եկել է ամուր եզրահանգման, որ կանայք … Читать далее Стив Харви. Поступай как женщина, думай как мужчина

Ваша оценка:

Корней Чуковский. «Высокое искусство. Принципы художественного перевода»

Թարգմանության շնորհիվ գեղարվեստական գրականության լավագույն ստեղծագործությունները շրջագայում են աշխարհով մեկ և գրավում բազմաթիվ սրտեր։ Սա ենթադրում է գրականությամբ զբաղվողների և առհասարակ բոլոր ընթերցողների կողմից խոնարհում թարգմանիչների առջև, իսկ թարգմանությամբ զբաղվողների կողմից մոտեցում իրենց գործին մեծագույն նվիրվածությամբ, մեծագույն պատասխանատվությամբ, մեծագույն զգուշությամբ․․․ Չէ՞ որ աշխարհի մեծերին աշխարհով մեկ ճանաչում են հենց նրանց միջոցով։ Այս գիտակցումով Կոռնեյ Չուկովսկին մի մեծ աշխատություն է նվիրել գեղարվեստական թարգմանության բարձր արվեստին։ Ո՞վ է գեղարվեստական թարգմանիչը, ո՞րն է նրա առաքելությունը, ի՞նչ սկզբունքներով նա պետք է առաջնորդվի․․․ Ինչպիսի՞ն պետք է լինի հաջողված թարգմանությունը, ինչպե՞ս կարող է թարգմանիչը այլալեզու հեղինակի ստեղծագործությունը փոխանցել իր հայրենակիցներին պահպանելով կարևորը՝ հեղինակի ոգին, շունչը, ստեղծագործության … Читать далее Корней Чуковский. «Высокое искусство. Принципы художественного перевода»

Ваша оценка:

Ռեյ Բրեդբերի «451 աստիճան ըստ ֆարենհայթի»

Ի՞նչ կպատահի յուրաքանչյուրիս հետ, եթե պատկերացնենք, որ կարող է գալ այնպիսի մի պահ, երբ բոլորիս համար այսօր հասանելի գիտելիքի դռները կփակվեն հավետ։ Ի՞նչ կզգանք, ինչպե՞ս կշարունակենք ապրել, կմնան արդյո՞ք մեր արժեքներն ու առաջնահերթությունները նույնը, թե՞ ինչ-որ բան կփոխվի մեր կյանքում։ Եվ առհասարակ ի՞նչ արժեք ունի գիրքն ու գիտելիքն այսօր, երբ այն հասանելի է բոլորին։ Ի՞նչ դեր է կատարում այն յուրաքանչյուրիս կյանքում։ Կարծում եմ՝ շատ տարբեր։ «451 աստիճան ըստ ֆարենհայթի» գրքում Բրեդբերին նկարագրում է ընթերցասերների դժոխքը։ Ֆանտաստիկայի ժանրի այս ստեղծագործությունը մի իրողության մասին է, որում մեծագույն չարիքը համարվում է գիրքը, լրջագույն հանցագործերը՝ նրանք, ովքեր փորձում են ընթերցել և պահպանել գրքերը, կարևորագույն … Читать далее Ռեյ Բրեդբերի «451 աստիճան ըստ ֆարենհայթի»

Ваша оценка: