Երբեմն պարզապես պետք է թեքել հայացքը

«Կյանքն անգույն է, տխուր ու ցավալի»… Ինչու՞ ենք մենք երբեմն ամբողջ էությամբ այդպես զգում: Չէ՞ որ իրականությունն այլ է: Կյանքն իրականում բազմազան է. այնտեղ կան և՛ պայծառ գույներ, և՛ մռայլություն… և՛ ցավ և՛ բավականություն… և՛ ուրախություն և՛ տխրություն: Բայց կա ևս մեկ անվիճելի ճշմարտություն. մեր կյանքն այնտեղ է, ուր մենք ենք նայում: Եթե մենք երկար ժամանակ նայում ենք մեկին, ում սրտում մեր նկատմամբ ջերմություն չկա, կյանքը մեր ցավ է դառնում: Իսկ եթե մեզ թվում է, թե անկարող ենք, գուցե՞ մեր հայացքն ուղղել ենք այնտեղ, ուր իսկապես անելիք չունենք: Եվ եթե կարծում ենք, որ ոչինչ չունենք, գուցե կենտրոնացել ենք հենց միայն … Читать далее Երբեմն պարզապես պետք է թեքել հայացքը

Ваша оценка:

Ինքնին լավ կամ ինքնին վատ շատ քիչ բան կա աշխարհում․․․

Երբ ես փորձում եմ հասկանալ որևէ մարդու համար լավ է, թե վատ այս կամ այն երևույթը, ձեռքբերումը, որոշումը…, ես երկու հարց եմ տալիս. ինչ որակներ է այն զարգացնում այդ մարդու մեջ և ինչպես ազդում այլոց՝ ընտանիքի, ընկերների,մարդկության վրա: Այսպես, իմ ընկերուհին գնեց շքեղ մեքենա, և այդ ձեռքբերումից հետո յուրաքանչյուր անգամ աշխատանքից տուն վերադառնալիս՝ նա մտածում էր, թե ում կարող է այդ օրն առաջարկել տեղ հասցնել իր մեքենայով՝ ազատելով երթուղային տրանսպորտից կամ տաքսիից օգտվելու անհարմարությունից: Եվ յուրաքանչյուր օր նա ի սրտե որևէ մեկին լավություն էր անում՝ ընդհուպ մինչև օտար մարդկանց: Մեկ այլ մարդու դեպքում գուցե շքեղ մեքենայի ձեռքբերումը ձևավորեր մեծամտություն, իրեն … Читать далее Ինքնին լավ կամ ինքնին վատ շատ քիչ բան կա աշխարհում․․․

Ваша оценка:

Այն ամենը, ինչ մենք կանչում ենք մեր կյանք, անպայման գալիս է…

Այն ամենը, ինչ մենք կանչում ենք մեր կյանք, անպայման գալիս է։ Բացառություն չեն նաև մարդիկ, կոնկրետ մարդիկ։ Եթե մենք որևէ կոնկրետ մեկին մտովի կանչում ենք, նա դեպի մեզ գալիս է։ Բայց մեր սպասումները երբեք չեն իրականանում։ Պարզապես մենք կանչում ենք մեր ակնկալիքներով, իսկ նա գալիս է նրանով, ինչ ինքն ունի։ Մենք կանչում ենք նրան իրական ընկերության համար, իսկ նա գալիս է իր նենգ նպատակներով։ Արդյունքում՝ ընկեր ձեռք բերելու փոխարեն տհաճ պատմության մեջ ենք ընկնում։ Մենք կանչում ենք Սիրո համար, իսկ նա գալիս է իր պարտքերի ճամպրուկով։ Արդյուքնում Սեր գտնելու փոխարեն զուտ պարտքեր ենք փակում։ Մենք կանչում ենք հոգևոր զարգացման համար, … Читать далее Այն ամենը, ինչ մենք կանչում ենք մեր կյանք, անպայման գալիս է…

Ваша оценка:

Ի՞նչն ենք մենք դնում կյանքի կենտրոնում

Մարդու խոցելիությունն ամբողջությամբ կախված է այն բանից, թե ինչն է նա դնում կյանքի կենտրոնում, և խոսքը բոլորովին էլ կյանքի ոլորտների մասին չէ՝ առողջություն, ընտանիք, սեր, աշխատանք և այլն: Խոսքն այլ, ավելի ընդհանուր և հիմնային երևույթի մասին է՝ արդյո՞ք կենտրոնացած ենք մենք այն բանի վրա, ինչն ինքներս անում ու տալիս ենք, թե մեզ համար ամենակարևորն այն է, թե ինչ ենք մենք ստանում և ինչ ունենք: Մարդու ներքին ապահովությունն ու կայունությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե նրա կյանքում կենտրոնական է այն, ինչն իրենից է կախված, ինչը կառավարելի է իր կողմից: Իսկ մեր կողմից կառավարելի են բացառապես մեր արարքներն ու մեր մտքերը … Читать далее Ի՞նչն ենք մենք դնում կյանքի կենտրոնում

Ваша оценка:

Ոչ թե տիրել, այլ՝ պատասխանատու լինել

Մարդկային ագահությունը միանշանակ կմեղմանա, եթե «ունենալ, տիրել» հասկացությունները փոխարինվեն «պատասխանատու լինել»-ով։ Այն ամենի համար, ինչ մեզ տրված է կյանքում, մենք առաջին հերթին պատասխանատու ենք։ Պատասխանատու ենք մեր պաշտոնի համար, պատասխանատու ենք մեր ամուսնու/կնոջ, մեր երեխաների, մեր ընկերների համար, պատասխանատու ենք անգամ մեր գումարի ու գույքի համար։ Եվ նույնիսկ ՝ մեր տաղանդների ու հմտությունների համար։ Եվ այս առումով՝ եթե ցանկանում ենք ունենալ որևէ բան, նշանակում է խոստանում ենք պատասխանատու լինել․․․ Ու եթե մեզ տրվել է որևէ բան՝ նշանակում է վստահվել է մեզ։ Իսկ վայելքը գալիս է միայն պատասխանատվությունը ճիշտ կրելու արդյունքում։ Նա, ով գիտակցում է սա, չի կարող լինել ագահ։ Նա, … Читать далее Ոչ թե տիրել, այլ՝ պատասխանատու լինել

Ваша оценка:

Ցավեցող հոգու միակ բուժումն ուրիշներին ուրախություն պարգևելն է

Ցավ զգացող մարդու ճակատագրական սխալը հաճախ ուրիշներին ցավ պատճառելու ցանկությունն է: Այդպես գուցե ցավեցող հոգին մխիթարանք է գտնում, քանի որ «ինքն արդեն միակը չէ, որ ցավում է այս աշխարհում»: Բայց այդ մխիթարանքն այնքան թույլ է, այնքան անցողիկ ու մակերեսային… Իսկ ցավն իրականում չի անցնում: Հակառակը՝ այն ներթափանցում է մարդու հոգու ավելի ու ավելի խոր շերտերը և ավելի կայուն ապաստան է գտնում այնտեղ, քանզի ոչ ոք երբեք չի կարող շրջանցել տիեզերական այն անխափան օրենքը, որ մենք ստանում ենք միայն այն, ինչ տալիս ենք՝ լինի ցավ, թե՝ ուրախություն: Եվ ցավեցող հոգու միակ բուժումն ուրիշներին ուրախություն պարգևելն է: Читать далее Ցավեցող հոգու միակ բուժումն ուրիշներին ուրախություն պարգևելն է

Ваша оценка:

Առավել կայուն են այն հարաբերությունները, որոնք չեն սկսվել սիրահարվածությամբ

Առավել կայուն են այն հարաբերությունները, որոնք չեն սկսվել սիրահարվածությամբ: Այս դեպքում զույգն աշխատում է հարաբերությունների կառուցման ուղղությամբ՝ էներգիաների համաչափ փոխանակմամբ, փոխադարձ հարգանքով, փոխզիջումներով: Այդպես երկու մարդու ընդհանուր հետաքրքրություններից և երկուսի համատեղ ջանքերով ձևավորվում է մի յուրահատուկ աշխարհ, որը թանկ է նրանց երկուսի համար, որը ձգում է երկուսին և կապում իրար: Իսկ երբ կա սիրահարվածություն, սիրահարվածությունը հարաբերությունների կառուցման ամբողջ բեռն իր վրա է վերցնում: Եվ նա, ում սիրահարված են, կարիք չի զգում ջանքեր գործադրելու հարաբերությունների պահպանման համար: Բավական է միայն այն, որ նա կա: Եվ նա ստանում է ամեն ինչ: Իսկ փոխադարձաբար նա ոչինչ չի տալիս և չի ստեղծում: Եվ երբ … Читать далее Առավել կայուն են այն հարաբերությունները, որոնք չեն սկսվել սիրահարվածությամբ

Ваша оценка:

Յուրաքանչյուր երևույթ և արարք կոնտեքստում դիտարկելու ունակությունը խոսում է հոգևոր զարգացման բարձր աստիճանին գտնվելու մասին․․․

Յուրաքանչյուր երևույթ և արարք կոնտեքստում դիտարկելու ունակությունը խոսում է հոգևոր զարգացման բարձր աստիճանին գտնվելու մասին: Այնպիսի աստիճանի, որին քչերն են կարողանում ոտք դնել: Այս աստիճանը հասանելի է քչեին անգամ և հատկապես այն մարդկանցից, ովքեր գիտակցաբար զբաղվում են հոգևոր զարգացմամբ: Բավական է մի փոքր ցանկություն ունենալ, որպեսզի սովորել, թե որ արարքներն են համարվում լավը, իսկ որոնք՝ վատը, ինչն է կարելի, իսկ ինչը՝ ոչ: Մի փոքր կարգապահությունն էլ բավական է այդ գիտելիքը կյանքում կիրառելու համար: Եվ պետք է իսկապես բարեպաշտ սիրտ ունենալ, որպեսզի կարողանալ տարբերակել լավն ու վատը յուրաքանչյուր առանձին իրավիճակում, զգալ լավագույն, իսկապես բարուն տանող ուղին և անցնել այդ ուղիով, եթե … Читать далее Յուրաքանչյուր երևույթ և արարք կոնտեքստում դիտարկելու ունակությունը խոսում է հոգևոր զարգացման բարձր աստիճանին գտնվելու մասին․․․

Ваша оценка:

Մեր ցավի խորքային պատճառը հաճախ ներկայի հանգամանքները չեն, այլ՝ հավատի բացակայությունը ապագայի նկատմամբ:

Որքան էլ ներկան այն չէ, ինչ մենք կցանկանայինք, մեր ցավի խորքային պատճառը հաճախ ներկայի հանգամանքները չեն, այլ՝ հավատի բացակայությունը ապագայի նկատմամբ: Լիովին նույն իրավիճակում, եթե մենք լի ենք հավատով, որ ամեն բան կարող է փոխվել դեպի լավը, մենք մեզ երջանիկ ենք զգում, իսկ եթե չունենք որևէ հավատ լավ ապագայի նկատմամբ, մենք օր օրի ավելի ենք ընկճվում: Բայց չէ՞ որ դա մեր ընտրությունն է: Ապագան իրականում մենք չգիտենք, և սխալական կարող է լինել թե մեր տրամաբանությունը, եթե այն որևէ լավ բան չի հուշում, թե մեր վատ կանխազգացումը: Այդ դեպքում ինչու՞ սնուցենք վատ մտքերը, ինչու՞ լցնենք մեր հոգին տխրությամբ, եթե կարող ենք … Читать далее Մեր ցավի խորքային պատճառը հաճախ ներկայի հանգամանքները չեն, այլ՝ հավատի բացակայությունը ապագայի նկատմամբ:

Ваша оценка: