Ամենաճիշտ որոշումների կայացումը սկսվում է միտքը հանգստացնելուց…

Երբ ես հայտնվում եմ բազմաթիվ չլուծված հարցերի կենտրոնում և երբ պետք է կարևոր որոշումներ կայացնեմ, առաջին քայլը, որ անում եմ, մի պահ ոչինչ չանելն է: Ոչինչ չանելն ու չմտածելը ոչինչի մասին: Լինի այդ պահը ժամ, օր, թե շաբաթ… Այդպես եմ ես պատրաստում իմ միտքը Մեծ գործերից առաջ: Ես պարուրում եմ այն լռությամբ և լցնում հանգստության էներգիայով: Իսկ հետո, երբ միտքս հանգստացած է լինում, ես կամացուկ վերադարձնում եմ նրան ինձ հուզող հարցերը՝ ամենափոքրից մինչև մեծ… Եվ իմ հանգստացած միտքը սիրով ընդունում է դրանք ու տալիս ինձ լուծումներ: Լուծումներ, որոնք ամբողջական են, որոնք ընդունվում եմ ներդաշնակորեն, որոնք այլևս չեն առաջացնում ոչ մի … Читать далее Ամենաճիշտ որոշումների կայացումը սկսվում է միտքը հանգստացնելուց…

Ваша оценка:

Վերջին Քննության պահին

Կյանքում տեղի ունեցող փոփոխություններին այլ կերպ ենք վերաբերվում, երբ հիշում ենք, որ մահկանացու ենք: Այդ ժամանակ հասկանում ենք, որ խնդիրը ոչ թե ամեն բան ամեն գնով պահել փորձելու, այլ՝ բացթողնել սովորելու մեջ է: Եվ փոքր ու մեծ անխուսափելի կորուստներն ընկալում ենք որպես բացթողնելու կարևորագույն արվեստը քայլ առ քայլ սովորելու հրաշալի հնարավորություն: Չէ՞ որ այդ գիտելիքը Վերջին Քննության պահին ամենից շատ է պետք գալու: Читать далее Վերջին Քննության պահին

Ваша оценка:

Առավել ապրող են այն հարաբերությունները, որտեղ բացակայում է «պետք է»-ն

Հետադարձ հայացք գցելով իմ կյանքին՝ նկատել եմ, որ առավել ապրող են այն հարաբերությունները, որտեղ բացակայում է «պետք է»-ն։ Երբ «պետք է»-ն մտնում է հարաբերությունների դաշտ, «ուզում եմ»-ն այնտեղից աստիճանաբար դուրս է մղվում։ Եվ հարաբերությունները դատապարտվում են կործանման։ Սիրո դրսևորման լավագույն ձևը հանգիստ թողնելն է։ Մեծագույն բանը, որ կարող ենք տալ մեր սիրելի մարդկանց, ազատությունն է։ Читать далее Առավել ապրող են այն հարաբերությունները, որտեղ բացակայում է «պետք է»-ն

Ваша оценка:

Երբ մի մեծ բան է պատրաստվում գալ մեր կյանք…

Երբ մի մեծ բան է պատրաստվում գալ մեր կյանք, մնացած ամեն ինչ վերադասավորվում է, որպեսզի տեղ տա նրան: Այս մասին պետք է հիշել, երբ մենք ամեն գնով փորձում ենք ընդդիմանալ կյանքում տեղի ունեցող փոփոխություններին՝ կառչում ենք գնացողից, փորձում ենք ետ բերել իրերի նախկին ընթացքը, բողոքում ենք մտքում և բարձրաձայն… Գու ցե դրանով իսկ մենք պարզապես հետաձգում և խոչընդոտում ենք այդ Մեծ բանի գալը: Այս մասին հիշելով՝ վերադասավորումների ակտիվ պահերին ես ընդունում եմ կատարվածը հանդուրժողականությամբ, զինվում եմ համբերությամբ և մեծագույն հետաքրքրությամբ սպասում եմ… սպասում եմ այն մեծին, որն արդեն ճանապարհին է: Եվ այն գալիս է… Читать далее Երբ մի մեծ բան է պատրաստվում գալ մեր կյանք…

Ваша оценка:

Գագաթը

Գագաթի բերկրանքը կարող է զգալ միայն նա, ով բարձրացել է լեռը: Եվ դա մեծագույն բերկրանքն է մարդուն հասանելի: Իսկ մենք հաճախ մյուսներին զրկում ենք այդ մեծագույն բերկրանքից՝ մեր արարքը պատելով բարության քողով, այլ կերպ ասաց՝ խնայում ենք լեռ բարձրանալու դիմացինի ջանքերը: Այդպես է վարվում իր երեխային ամեն բան պատրաստի մատուցող ծնողը: Այդպես է վարվում առանց գիտելիքները ստուգելու գնահատական նշանակող ուսուցիչը: Այդպես են վարվում որևէ առողջ մեկին ուղղակի, առանց պատճառի գումարով մշտապես օգնող մարդիկ: Այդպես են վարվում սիրո լեռը բարձրանալու փոխարեն միանգամից գագաթնակետին հայտնվող սիրեկանները… Այդպես են վարում շատ «բարեգործներ»… Եվ արդյունքում ի՞նչ է ստացում… Գագաթի բերկրանքը մեծագույն բարիքն է մարդուն … Читать далее Գագաթը

Ваша оценка:

Հարաբերություններ կառուցելու վատագույն մոտիվը «ուզել ամուսնանալ»-ն է․․․

Հարաբերությունները, որոնք սկսվում են «ուզել ամուսնանալ»-ուց, սնուցվում են «ուզել ամուսնանալ»-ով, ամեն բանի առաջ աչք են փակում «ուզել ամուսնանալ»-ու պատճառով, մշտապես մոտիվացվում են «ուզել ամուսնանալ»-ով, եթե անգամ հասնում են ամուսնության, ավարտվում են ջախջախիչ բաժանությամբ կամ էլ հարատև դժբախտությամբ։Իսկ հարաբերությունները, որոնք սկսվում են սիրուց՝ հաճախ անսպասելի ու անգամ՝ անտեղի, ամեն քայլափոխի ենթարկվում են բացառապես սիրուն, հետո՝ ամրանում և պարուրվում են հարազատությամբ, իսկ ինչ-որ ժամանակ անց որպես շարունակական դրսևորման լավագույն ձև ընտրում են ամուսնությունը, ավարտվում են․․․Միանշանակ երջանկությա՞մբ ։Ոչ՛։ Ինչպես վերջերս նշեց ընկերուհիս՝ «ոչ միայն ծաղիկներով», այլ՝ դժվարություններով և հետաքրքրությամբ լի կյանքով՝ մեծ և փոքր փորձություններով , վերելքներով և անկումներով, ուրախության և տխրության պահերով, … Читать далее Հարաբերություններ կառուցելու վատագույն մոտիվը «ուզել ամուսնանալ»-ն է․․․

Ваша оценка:

Պահը․․․

Մի օր հասկանում ես, որ բանը նրանում չէ, որպեսզի հնարավորինս շուտ տեղ հասնես… Եվ դադարում ես վազել…. Կանգ ես առնում ու ուշադիր շուրջդ նայում. տրվում ես պահին, ապրում ես պահով, խորապես զգում ես պահն ու հասկանում պահի ասելիքը, լինում ես պահի մեջ, դառնում ես հենց պահը… Եվ այդպես ամեն պահի: Ինչպիսին էլ որ այն լինի՝ լի ոգեշնչումով, թե՞ հիասթափությամբ, հաղթական, երջանիկ, թե՞՝ ցավալի, կորստի, թե՞՝ ձեռքբերման, սկիզբ թե՞ ավարտ մարմնավորող… Եվ չկա քո ճանապարհն անցնելու ավելի ճշմարիտ ձև, իսկ տեղ ամեն դեպքում հասնալու ենք՝ յուրաքանչյուրս իր ժամին: Читать далее Պահը․․․

Ваша оценка:

Երբ ծաղիկը ծաղկում է, արդյո՞ք մենք դադարում ենք այն ջրել…

Երբ ծաղիկը ծաղկում է, արդյո՞ք մենք դադարում ենք այն ջրել։ Չէ․․․ Ուղղակի նախկինում մենք այն ջրում էինք լի սպասումով, իսկ ծաղկելուց հետո արդեն շնորհակալության զգացումով և հիացմունքով։ Իսկ ինչու՞ հաճախ այդպես չենք վարվում ամենաթարկի հետ։ Ինչու՞ որևէ մեկի սիրտը գրավելուց հետո, դադարում ենք որևէ ներդրում անել Սիրո մեջ։ Այն, ինչն ունենալու համար ժամանակին ջանք չենք խնայել, այժմ համարում ենք ինքստինքյան տրված, սովորական մի բան։ Եվ այդպես Սերը սկսում է փոքրանալ՝ սկզբում աննկատ, հետո արդեն զգալի չափսերով․․․ Մի օր էլ երբեմնի մեծ զգացմունքի վերջին մնացորդներն ուղղակի հօդս են ցնդում այնպես, ասես այդտեղ երբեք ոչինչ էլ չի եղել։ Իսկ մենք զարմացած շուրջկողմն … Читать далее Երբ ծաղիկը ծաղկում է, արդյո՞ք մենք դադարում ենք այն ջրել…

Ваша оценка: