
Ես կներկայացնեմ ֆիլմը, իսկ դուք որոշեք՝ տրամադրված եք այսօր այսպիսի ֆիլմի, թե՞ ՝ ոչ։
1․ Տպավորիչ ֆիլմ է, շաատ ․․․ սա անվիճելի փաստ է։ «Обитель теней» ֆիլմը այն տեսակին է պատկանում, որի տպավորությունը, շունչն ու ոգին երկար կմնա ձեզ հետ։
2․ Միանշանակորեն պատկանում է անսպասելի, ցնցող ավարտով ֆիլմերին։ Եվ, լավագույններից է այդ տեսակի մեջ։
3․ Ծանր ֆիլմ է․ ֆիլմի մթնոլորտը հետաքրքիր է, գերող, բայց միևնույն ժամանակ՝ մռայլ։ Ու, հնարավոր է, ֆիլմից հետո մնա ճնշող բացասական նստվածք։
4․ Թեև ես «Обитель теней» ֆիլմը «սարսափ» ժանրին չէի դասի, բայց, այնուամենայնիվ, այդպիսի երանգ կա։ Միևնույն ժամանակ, ֆիլմը լիովին իրական է․ այն ամենը, ինչը կատարվում է ֆիլմում, ամբողջությամբ կարող է տեղի ունենալ նաև կյանքում։
Ինքս սիրում եմ այնպիսի ֆիլմեր, որոնցից հետո էմոցիաների պակաս չի լինում՝ լավ, վատ, խառը էմոցիաներ․․․ միայն թե ոչ՝ դատարկություն։ Ու, համապատասխան տրամադրության դեպքում նախընտրում եմ հենց այս տեսակի ֆիլմեր։ Ոճը սիրողներին միանշանակորեն խորհուրդ կտամ դիտել այս ֆիլմը, քանի որ հաջողված ֆիլմ է՝ սցենարով, մտահաղացմամբ, գաղափարով, ազդեցիկությամբ։


