Эйфория

MV5BYjQ1MWQ5ZDMtNzZhNy00ZTBjLTg3OWQtOGRmM2UxNTEyYTNlXkEyXkFqcGdeQXVyNjUwMTM3NDQ@._V1_-800x445

Մարդիկ տարբեր կերպ են վերապրում ճգնաժամերը։ Ոմանք գոյատևելու համար փախչում և թաքնվում են իրավիճակից, իրենք իրենցից, վանում և մոտ չեն թողնում այն, ինչը ցավ է պատճառում, ոմանք էլ ողջ էությամբ թաթախվում են ցավի մեջ, չլքելով իրավիճակը ու համարելով, որ այդպես ճիշտ են վարվում թե հարազատների, և թե իրենց խղճի առջև։ Եվ մեղադրում են նրանց, ովքեր այլ կերպ են մտածում և այլ կերպ են ապրում։
Չկա «լավ», չկա «վատ», չկա «ճիշտ» ու չկա «սխալ»։ Կան պարզապես մարդկային տարբեր էություններ և գոյատևման տարբեր ձևեր։
Ֆիլմն ուղղակի հոյակապ է։ Երկու քույրեր հանդիպում են երկար տարիների բաժանումից հետո։ Հանդիպում են, որպեսզի հաշտվեն, թեև նրանց ժամանակը շատ կարճ է՝ ընդամենը մի քանի օր․․․
Թեև ֆիլմի բովանդակությունը ծանր է ու տխուր, բայց ֆիլմն իր բնույթով լացակումած չէ. ֆիլմի տված հիմնական էմոցիան ոչ թե տխրությունն է, այլ՝ հաճույքն և հիացմունքը տեսարաններից, խոսակցություններից, ասելիքից և դերասանական հրաշալի խաղից։

դիտել ֆիլմը

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.