Այս օրերին հենց ամանորյա տրամադրությանը համահունչ մի բան ես ուզում դիտել… Ամանորյա հրաշալի ֆիլմեր, իհարկե, շատ կան, բայց այս մեկն ինձ համար յուրահատուկ է: Նոր Տարին մանկության խորքից եկած հեքիաթ է, որը ուղեկցում է մեզ ողջ կյանքում, ամեն տարի, յուրաքանչյուր տարիքում: Իսկ Ноэль ֆիլմն ամանորյա հեքիաթ է, որը լիովին տեղավորվում է իրական կյանքում… Ինչպիսի՞ն է Ամանորը տարբեր մարդկանց համար. միայնակ կնոջ համար, ով ինքն իր մասին վաղուց մոռացել է , բարդ հարաբերություններում գտնվող զույգի համար, տղամարդու համար, ով չի կարողանում ներել ինքն իրեն, քահանայի համար, ով կորցրել է հավատն Աստծու հանդեպ… Եվ ի՞նչ զգացմունքներ է առաջացնում Ամանորը. ուրախություն, ոգևորություն, երբեմն ՝ թախիծ, հիշողություններ անվերադարձ գնացածի մասին, երբեմն էլ՝ սեփական կյանքի մասին մտորումներ, որևէ բան վերաիմաստավորելու, փոխելու ցանկություն և միշտ՝ հրաշքի սպասում, որին հոգու խորքում հավատում ենք բոլորս, և այն անպայման գալիս է:
Դիտել Ֆիլմը