
Օրվա այն հաճելի պահն է, երբ բոլոր գործերս թողել և վայելում եմ սուրճը իմ սիրելի շոկոլադով… և հանկարծ մի կոշտ բան եմ զգում ատամիս տակ, որը, հաստատ, շոկոլադի մաս լինել չէր կարող: Տեսնեմ՝ կոտրված ատամի կտոր է: Քանի որ այցելությունն ատամնաբույժի ինձ երբևէ դրական էմոցիաներ չի պարգևել, սարսափահար նետվում եմ հայելու մոտ, որպեսզի տեսնեմ, թե որ ատամս է կոտրվել և ինչքանով է լուրջ վիճակը:
Եվ… ինչպիսի «անակնկալ». բոլոր ատամներս իրենց տեղում են և ամբողջական: Եվ հիմա, կյանքում առաջին անգամ չգիտեմ՝ ուրախանա՞մ, որ ատամնաբույժի չեմ գնալու, թե՞….


