
Երջանկության բանաձևերից մեկն էլ ամեն ինչը ճիշտ չափով առօրեա կյանքում ունենալն է: Ամենալավ բանն էլ, երբ ճիշտ չափն անցնում է, դառնում է վատը կամ լավագույն դեպքում՝ սովորական: Իսկ վատ բանն էլ վատն է հաճախ միայն չափից շատ լինելու պատճառով: Այդպիսին է առօրեայի ամեն մասնիկ՝ աշխատանքը, ժամանցը, հանգիստը, սնունդը, գրքերը, երաժշտությունը… Անգամ հոբբին աշխատանքի վերածվելիս չափից շատ լինելու դեպքում դադարում է հոբբի լինել:Իսկ ճիշտ չափը որևէ տեղ սահմանված չէ: Այն տարբեր է յուրաքանչյուրիս համար: Եվ մենք ինքներս պետք է դուրս բերենք մեր կյանքում բալասի բանաձևը ու ապահովենք այն… տեղավորենք ու դասավորենք ամեն ինչը մեր կյանքում ըստ մեր ճիշտ չափի՝ վայելելով ամեն զբաղմունք, ամեն հանդիպում, ամեն վայր ու ամեն պահ…