Բարություն և փափկասրտություն

Երկու բան շատ հեշտ է շփոթել՝ բարությունն ու փափկասրտությունը: Եթե բարությունը դրական է անդրադառնում այլ մարդկանց վրա, ապա փափկասրտության դեպքում դրական են միայն արարքների մոտիվները, իսկ հետևանքները կարող են նույնիսկ կործանարար լինել: Փափկասրտությունն է, որ ստիպում է հանդուրժել այն դեպքում, երբ դադար է պետք տալ: Բարությունը ներում է, բայց չի հանդուրժում: Բարությունը երբեմն սիրով սրտում և ամենալավ մոտիվներով տվյալ պահին ցավեցնում է: Բարությունը սաստում է, բարությունը ուղղում է, բարությունը զարգացնում ու կատարելագործում է:

Բարություն չէ անդադար մուննաթ եկողի բոլոր ցանկությունները կատարելը: Դա փափկասրտություն է: Դա զարգացնում է նրա մեջ անտաշությունը:

Բարություն չէ կնոջ հետ կոպիտ վարվող ամուսնու հրամանները կատարելը: Դա զարգացնում է նրա և նրա երեխաների մեջ անհարգանքը կնոջ նկատմամբ:

Բարություն չէ իր խոստումները չկատարող տղամարդուն նորից հնարավորություն տալը: Դա նպաստում է անպատասխանատվության:

Բարություն չէ տալը մարդուն այն, ինչին նա չի արժանացել: Դրանով մենք կխախտենք ամեն ինչի արժեքի մասին նրա պատկերացումները:

Յուրաքանչյուրի կյանքում, ում մենք հանդիպել ենք, ինչ-որ դեր ունենք, սովորաբար՝ ուսուցչի կամ աշակերտի: Եվ եթե բախվել ենք անհարգալից վերաբերմունքի կամ որևէ այլ սխալի, գուցե մեզ վիճակված է ուսուչքի դեր կատարել, ով ,անշուշտ, այդ սխալը պետք է ուղղի, լինի դա փոքրիկ դրվագ, թե մեծ իրադարձություն: Մենք մեր դերը, մեր բարի գործը պետք է կատարենք սիրով սրտում և ամենայն պատասխանատվությամբ: Պետք չէ թույլ տալ փափկասրտությանը խափանել ուսուցչի դերը և խոչընդոտել աշակերտի զարգացումը՝ ճանապարհելով նրան տգիտության մեջ դեպի կորուստներով լի ուղի և շատ ավելի դաժան ուսուցիչներ, ում նա անկասկած հանդիպելու է:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.