
Ես պարզապես չէի կարող չգրել այս գլուխգործոցի մասին, որը, կարդալուն պես ( իսկ դա շատ տարիներ առաջ էր ), միանգամից մտել և մինչ այսօր իր ամուր տեղն ունի իմ սիրելի ստեղծագործությունների շարքում:
«Պատյանով մարդը» պատմվածքը պետք է կարդան բոլորը, անպայման: Եվ այդպես էլ նախատեսված է, քանի որ այն ներառված է պարտադիր ընթերցանության դպրոցական ծրագրում: Բայց այս պատմվածքը պետք է կարդալ ոչ միայն կամ ոչ այդքան դպրոցական տարիքում, (երբ հնարավոր է անգամ ստեղծագործություն ողջ խորությունը դժվար լինի ըմբռնել) այլ վերընթերցել կյանքի ընթացքում պարբերաբար:
«Պատյանով մարդը» պատմվածքի հերոսը մի մարդ է, որին ճանաչում ենք բոլորս: Մի մարդ, ով ապրել է Չեխովի ժամանակաշրջանում և դեռ կա, ապրում է մինչ այսօր` յուրաքանչյուրիս մոտ կամ հեռու շրջապատում:
Իսկ մեծագույն տաղանդ Չեխովը ներկայացրել է այդ մարդուն աներևակայելի ճշգրտությամբ և խորությամբ` պատմվածքում արտացոլելով իր հերոսի յուրաքանչյուր խոսք, միտք, շարժում: Նկարագրել է իր հերոսի կյանքն ամբոջությամբ, բազմակողմանիորեն և իր հերոսի կյանքի ազդեցությունը բոլորի վրա, ովքեր այս կամ այն կերպ առնչվում են նրա հետ:
Նրա գոյությունը ոչ միայն անձնական , այլև հասարակական, համամարդկային մեծ խնդիր է, որը արտակարգ նկարագրում է հեղինակը և որին իր կողմից ցանկալի սիմվոլիկ լուծում է տալիս պատմվածքում:



Спасибо за возможность перечитать!!! Да, есть такие люди рядом с нами!! И у многих есть хоть какая-то частичка от него!!
НравитсяНравится 1 человек