Ֆրեդերիկ Բեգբեդեր «Սերն ապրում է 3 տարի»

3934f9921ec17c37f309e2412e4f9314

Գիրքն, ասես, դիպուկ և շատ պարզ ոճով գրված արտահայտությունների հավաքածու լինի հետևյալի մասին․ սեր, ամուսնություն, սեր՝ առանց ամուսնության, ամուսնություն՝ առանց սիրո և ամեն ինչ՝ կապված սիրո և ամուսնական կյանքի հետ։ Արտահայտություններ, որոնք արտացոլում են իրականությունը, որն ապրել, ապրում կամ ապրելու է յուրաքանչյուրը՝ համակերպվելով կամ առանց համակերպվելու, գիտակցելով կամ չգիտակցված, բարձրաձայնելով կամ լռելով․․․
Գիրքն արժանի է, որպեսզի այն կարդա յուրաքանչյուրը՝ անկախ պատկերացումներից սիրո և ամուսնության մասին, անկախ ամուսնական կարգավիճակից, անկախ սիրահարված լինելուց կամ չլինելուց․․․ և կարդա՝ անկախ էմոցիաներից, որը ստանալու է արդյունքում՝ լինեն դրական, թե բացասական։
Սա միանշանակ այն գրքերից է, որի կարիքը ներկայիս ժամանակաշրջանն ուներ, և այն պարզապես չէր կարող չգրվել։
Ահա, մի քանի մեջբերում գրքից․
• Սերն ապրում է երեք տարի. առաջինը կրքի տարին է, որին փոխարինելու է գալիս նրբության տարին, և ի վերջո ավարտվում է ձանձրույթի տարով: Առաջին տարում ասում են` եթե դու գնաս, ես վերջ կտամ կյանքիս: Երկրորդ տարում ասում են` եթե դու գնաս, շատ կցավացնես ինձ, բայց ես կենդանի կմնամ: Երրորդ տարում ասում են` եթե դու գնաս, ես դա շամպայնով կնշեմ:
• Մենք կառուցում ենք պատեր, որպեսզի պաշտպանենք մեզ, և այդ նույն պատերը մի օր մեզ համար դառնում են կալանավայր:
• Ավելի լավ է ես դժբախտ լինեմ առանց քեզ` քան քո հետ:
• -Դու երբևէ տառապե՞լ ես սիրուց:
-Ոչ, դու գիտես, ես երբեք չեմ սիրահարվել, դա իմ ամենամեծ դժբախտությունն է
-Երբեմն ես նախանձում եմ քեզ: Այ օրինակ ես երբեք չեմ սիրահարվել ընդմիշտ, դա ավելի վատ է:
• Մահը մեզ համար անակնկալների ավելի մեծ պաշար ունի` քան կյանքը:
• Ինչ-որ բանի համար չզղջալու լավագույն միջոցը` դա մոռանալ փորձելն է:
• Մեր սերը հրաշալի է, քանի որ անհաս է… և դու դա շատ լավ գիտես:
• Սերը միակ պլանավորած հիսաթափությունն է, միակ կանխատեսելի աղետը` որից էլի ես ուզում:
• Ասում են`վատ ժամանակները դառնում են լավ հիշողություններ… կուզեի, որ դա այդպես լիներ…
• Կնոջը դավաճանելը այդքան էլ մեծ չարիք չէ, եթե նա այդ մասին երբեք չի իմանալու:
• Ահա սիրահարվածության մի հասարակ թեստ. եթե առանց քո սիրեցյալի անցկացրած չորս-հինգ ժամից հետո սկսում ես կարոտել նրան, ապա դու սիրահարված չես` հակառակ դեպքում ձեր բաժանման 10 րոպեն էլ բավական կլիներ, որպեսզի կյանքդ դառնար անտանելի:
• Ինչքան շատ ես մտածում, այնքան ավելի խելացի ես դառնում` հետևաբար և ավելի տխուր:
• Ամուսնությունը ստեղծվել է երջանկության համար` այլ ոչ թե սիրո…
• Ամուսնությունը հանցագործություն է` որովհետև այն սպանում է առեղծվածը:
• Պետք է ընտրել. կամ դու ինչ-որ մեկի հետ ապրում ես, կամ ուզում ես այդ ինչ-որ մեկին: Չէ՞ որ չի կարելի ուզել այն ինչ ունես… դա անբնական է…
• Բնակարանը, որտեղ մենք բնակվեցինք, չափազանց փոքր էր այնպիսի մեծ սիրո համար, ինչպիսին մերն էր…
• Թեկուզ և գիտեմ, որ սերը հեքիաթ է, միևնույն է մի քանի տարի անց հպարտանալու եմ, որ հավատացել եմ սիրուն:
• Որպեսզի մարդ երջանիկ լինի, նա պետք է վստահ լինի վաղվա օրվա վրա, իսկ որպեսզի մարդ լինի սիրահարված` անվստահություն է անհրաժեշտ:
• Որպեսզի սերը հավերժ ապրի, պետք է ընդամենը մոռանալ ժամանակի մասին: Այդ ժամանակակից աշխարհն է սպանում սերը… Ես հասկացա գլխավորը` որպեսզի երջանիկ լինես, պետք է ապրես դժբախտության ահավոր մի շրջան: Եթե չանցնես վշտի դպրոցը, երջանկությունը ամուր լինել չի կարող: Երեք տարի ապրում է այն սերը` որը չի ալեկոծել բարձրունքներ և չի եղել հատակում, այլ ընկել է երկնքից` պատրաստի տեսքով:
• Ահա թե ինչպիսին է հասուն կյանքը` ավազից դղյակներ կառուցել, հետո երկու ոտքով ցատկել դրանց վրա և կառուցել կրկին, նորից ու նորից` շատ լավ իմանալով, որ միևնույն է, օվկիանոսը մի օր կլափի այն…

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.