Յանուշ Վիշնևսկի «Միայնությունը ցանցում». մեջբերումներ գրքից

► Ես չեմ սիրում, երբ ինչ-որ մեկը մեջ է ընկնում, երբ ես լաց եմ լինում: Լացել պետք է միայն այն ժամանակ, երբ քեզ ոչ ոք չի խանգարում: Միայն այդ ժամանակ ես դրանից հաճույք ստանում:
► Անձրևը նրա համար ուղղակի կարճ ժամանակահատված էր արևի դուրս գալուց առաջ:
► Նա էլ երբեք մենակ չի լինի: Երբեք: Միայնությունից վատ բան չկա…
► Անկեղծ ասած հիմա ես ամենից շատ ուզում եմ սիրել ինչ-որ մեկին:
► Առաջին իսկ օրվանից նրա հետ խոսակցությունները նմանվեցին ապրումների, որոնք չեն մոռացվում:
► Նա հստակ գիտեր թե ինչից է վախենում: Չէ որ ամենասարսափելին վախն է մի բանից, որն անհնար է անվանել:
► Եթե շները խոսել իմանային, միևնույն է, երբեք այնքան չէին ստորանա, որպեսզի խոսեն մարդկանց հետ…
► Նա մի պահ պատկերացրեց, թե ինչքան հեռու կարելի է գնալ` եթե ձևանալ թե ինչ-որ բան գոյություն չունի:
► Կանայք ապրում են հուշերով, իսկ տղամարդիկ` նրանով, ինչը մոռացել են:
► Միայնակ ես լինում` միայն երբ դրա համար ժամանակ ես ունենում:
► Ես նրա հետ անցկացրի 88 օր և 16 ժամ: Ուրիշ ոչ մի տղամարդու այդքան քիչ ժամանակ չի տրվել, բայց և նրանցից ոչ մեկը ինձ այդքան շատ բան չտվեց, ինչքան ՆԱ: Մեկի հետ 6 ամիս ապրեցի, բայց այդ 6 ամսում նա չտվեց ինձ այն, ինչ տվել էր ինձ Էլջոտը ծանոթությունից 6 ժամ հետո: Ես շարունակում էի մնալ այդ մարդու հետ, կարծելով, որ դեռ կգա նրա «վեց ժամը»: Ես սպասում էի, բայց այն այդպես էլ չեկավ…
► Ես հիմա շնորհակալ եմ այս աշխարհից, որ այն գոյություն ունի, որ ես գոյություն ունեմ նրանում:
► Ես քեզ սիրում եմ: Շատ: Բայց ավելի շատ ուրախ եմ, որ կարող եմ քեզ սիրել:
► Բայց չէ որ նա միշտ կար, կար, երբ անհրաժեշտ էր: Եվ ոչինչ չէր պահանջում որպես հատուցում: Նա ուղղակի կար…
► Նա ինձ լավատեսություն տվեց: Նա երբեք չէր խոսում վշտի մասին, չնայած ես լավ գիտեի, որ նա ապրել է անսահման տխուր ժամանակներ: Նա վարակում էր լավատեսությամբ…
► Նա ճանաչում էր նրան ընդամենը երեսուն րոպե, բայց բռնեց իրեն այն մտքի վրա, որ արդեն խանդում է…
► Երբեմն նրան թվում էր, թե լսում է, ինչպես է նա փակում աչքերը:
► Եթե ինձ համար ինչ-որ բան կարևոր է, ես ոչ-ոքի չեմ լսում: Անգամ գիտակցությանս:
► Դժվար է էսկիմոսներին վաճառել արևայրուքի դեմ քսուք: Անգամ եթե դա ամենաբարձրակարգ քսուքն է:
► Մի անգամ նրա մտքով անցավ, որ քարտուղարուհին այնքան նիհար է, որ նրան կարելի է ուղարկել ֆաքսով:
► Եղիր ավելի իմաստուն քան մյուսները և մի ցույց տուր նրանց այդ:
► Աստված իմ, օգնիր ինձ դառնալ այնպիսի մարդ, ինչպիսին ինձ տեսնում է իմ շունը:
► Տղամարդիկ ցանկանում են, որ անգամ համացանցում նրանց հետ ծանոթանան միայն գեղեցիկ կանայք: Եվ կարևոր չէ, որ այդ դեպքում գեղեցկությունը որևէ դեր չի խաղում: Բայց տղամարդիկ, անգամ ընտրված լինելով պատահական, հավատում են, որ այնքան յուրահատուկ են, որ գրավում են միայն գեղեցիկ կանանց ուշադրությունը:
► Կանայք ապրում են հիշողություններով, տղամարդիկ՝ նրանով, ինչը մոռացել են:
► Պետք է արտասվել միայն այն ժամանակ, երբ ոչ ոք չի խանգարում: Այդ դեպքում միայն կարելի է դրանից երջանկանալ:
► Միայնակ կարող ես լինել միայն այն դեպքում, երբ դրա համար ժամանակ ունես:
► Չկա ավելի անարդար բան, քան ինչ-որ մեկին անփոխադարձ կարոտելը: Դա անփոխադարձ սիրուց էլ վատ է:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.