
Կյանքն իր գիրկն առնող տխրություն և խեղդող աննպատակություն… Թունել, որի ելքը չի երևում աչքին և հասանելի չէ ոչ տրամաբանությանը, ոչ էլ երևակայությանը… Գնալու, հեռանալու ցանություն, բայց ոչ թե որևէ տեղ, այլ` պարզապես այնտեղից, որտեղ գտնվում ես: Ուր ասես…
Բայց… հասարակ մարդկային պարտքը ստիպում է քեզ շարունակել անել այն, ինչն անում ես, ապրել այնտեղ, որտեղ ապրում ես, այնպես, ինչպես ապրում ես` չտեսնելով այլևս նպատակ, չզգալով այլևս ոչինչ, խեղդելով քո մեջ անսահման ձանձրույթը, խեղդելով այդ ամենի մեջ ինքդ քեզ:
Իրական կյանք, բնական ապրումներ… և շատ տարբեր արձագանքներ ու շատ տարբեր լուծումներ…
Ֆիլմ «սովորական երջանիկ ընտանիքի» մասին, որում ներկայացվող ապրումները կարող է զգալ մեզանից յուրաքանչյուրը… և ինչպե ՞ս կվարվենք այդ դեպքում մենք:
ՀԳ: Տարօրինակ զուգադիպությամբ (կամ գուցե իմ կողմից դեռևս չգիտակցված պատճառներով) այս թեմատիկայով ֆիլմեր և գրքեր վերջերս շատ եմ հանդիպում, ընդ որում` ստեղծված տարբեր ժամանակաշրջաններում և լիովին տարբեր ոճերի ստեղծագործողների կողմից: Այսպես, օրինակ` Ժան Պոլ Սարտր «Սրտխառնոց» կամ Пауло Коэльо, «Адюльтер»…


