Стеклянный замок

FgcTThY3ONducvZY_1ViFzrIA6tNKkzAYGiC-oLFoDPdm6EqU3VhmB5XNom9eR-TczcU6kKW_iR4Xg8hTo8_fmd-1P41IvnMcfEHj0r-ANVmTJQRpf9iEjN60fXMhN8vW-JrvCs_Mvld9ohfxAuWXRzTQ5ywQ8lOPa63NW82KHJ-TCGY_600x600x1

Մանկության տարիներին երեխաները սիրում են ծնողներին առանց քննադատելու՝ ծնողի ցանկացած խոսք կամ արարք անվերապահ ճշմարտություն համարելով։ Հետագայում արդեն ձևավորված մարդը, ինչպիսի ընտանիքում էլ մեծացած լինի, տեսնում է իր ծնողին այլ աչքերով՝ հասուն մարդու, ոչ թե երեխայի։ Իսկ ծնողը սովորական մարդ է, դրական և բացասական կողմերով, «ճիշտ» և « սխալ» արարքներով։
Պարզապես ծնողի սխալը միշտ ճակատագրական է երեխայի համար։ Եվ այստեղ ծնողին սիրելու հետ մեկտեղ գալիս է նաև ներելու հարցը․․․ Իսկ ներել պետք է, առանց ներելու չի կարելի․․․
Ֆիլմը բարդ ընտանքի պատմության մասին է, ընդ որում՝ իրական պատմության։ Ծնողների մասին է, ովքեր չեն կարողացել գիտակցել ծնող լինելու ողջ պատասխանատվությունը, ում սխալները չափազանց մեծ են եղել ․․․ սխալներ, որոնց հաղթահարումը չափազանց բարդ է եղել արդեն մեծացած երեխայի, ձևավորված և սոցիալական կյանքում կայացած մարդու համար։ Եվ ովքեր միևնույն ժամանակ շատ են սիրել իրենց երեխաներին։
Ֆիլմը իրական պատմություն է և շատ իրական է իր ասելիքով, դրվագներով, ապրումներով։ Խորհուրդ կտամ դիտել միայն ֆիլմի թեմային տրամադրված լինելու դեպքում, առանց ակնկալելու ֆիլմից էսթետիզմ, հետաքրքիր, անկանխատեսելի շրջադարձներ և այլն։
Սա պարզապես իրական կյանքի էկրանավորում է՝ նման շատ շատ ուրիշների կյանքին։

դիտել

Русский

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.