«Место встречи» Ֆիլմի վերլուծություն

Ֆիլմը նայելու ընթացքում (գրեթե ամբողջ 1 ժամ 45 րոպեն) մտածել եմ, վերլուծել եմ ամեն դրվագ՝ փորձելով հասկանալ պատճառահետևանքային կապերը։ Իսկ ֆիլմի ավարտից հետո մի տեսակ դատարկություն էի զգում, ասես, ինչ-որ բան ինձ համար անավարտ էր։ Ասես այն բոլոր հարցերը, որոնց մասին ֆիլմը ստիպում էր ընթացքում մտածել, այդպես էլ անպատասխան մնացին ֆիլմի ավարտից հետո։ Պարզապես ես այլ սպասումներ ունեի։ Ես ակնկալում էի էզոտերիկ լուծում՝ կյանքի, ցանկությունների իրականացման վերաբերյալ․․․ Իսկ ֆիլմն այդ թեման չի էլ շոշոփում անգամ։
Ֆիլմը ավելի շոշափելի, ավելի պարզ բանի մասին է։
Աշխարհում չարիքը կա, եղել է և կլինի։ Իսկ ինչու՞։ Ոչ այն պատճառով, որ մարդիկ պարզապես հաճույք են ստանում միմյանց վնասելուց, գողանալուց, ստելուց, սպանելուց և ինքնանպատակ չարիք են գործում։ Ոչ։ Բայց մարդիկ, այնուամենայնիվ, շարունակում են այդ ամենն անել։ Անում են իրենց նպատակներին հասնելու համար։ Անում են, որովհետև յուրաքանչյուրի համար թանկ է այն, ինչն ինքն է ուզում և երբեմն թանկ է խղճից առավել։
Մեկը թալանում է ավելի բարեկեցիկ կյանքի համար, մյուսն ընտանիք է քանդում է իր անձնական երջանկության համար, մեկ ուրիշը սպանում է ․․․ Մարդկանց գործած չարիքների և իրենց նպատակների միջև կապը իրական կյանքում տրամաբանական է։ Իսկ ֆիլմի գաղափարը հենց մարդկանց գործած չարիքների և նպատակների միջև կապի սիմվոլիկ ձևով ներկայացումն է։
Տարբեր կերպարներ, տարբեր նպատակներ և յուրաքանչյուրի համար իր սահմանը․․․ Որոշ մարդիկ ընդհանրապես չունեն սահմաններ, երբ ունեն հստակ նպատակ, որոշների սահմանները շատ աղոտ են, որոշներն էլ՝ իրենք էլ չգիտեն, թե ուր կարող են հասնել․․․
Մեկ նախադասությամբ՝ ֆիլմը մարդկային բարոյականության սահմանների վերաբերյալ ռեժիսյորի դիտարկումն է, որը մատուցվում է մեզ ․․․

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.