Лазурный берег

kinopoisk.ru
kinopoisk.ru

Բրեդ Պիտտի և Անջելինա Ջոլիի մասնակցությամբ ֆիլմ ամուսնական զույգի մասին, որի ռեժիսյորը հենց Անջելինա Ջոլին է։
Այս ֆիլմը կտրուկ տարբերվում է Ջոլիի և Պիտտի այլ ֆիլմերից, որտեղ կա արագություն և լարված սյուժե։ Եվ, իհարկե, այդպիսի սպասումներ ունենալու դեպքում, ֆիլմը դիտելու ընթացքում հիասթափությունն անխուսափելի է ։ Կարծում եմ այդ է պատճառը, որ ֆիլմի վերաբերյալ որոշ մեկնաբանություններ բացասական են։
Ֆիլմի թեման ամուսնական զույգի կյանքում ճգնաժամն է, որը հաղթահարելու նպատակով ամուսինները փոխում են միջավայրը՝ մեկնելով Ֆրանսիայում ծովափնյա փոքրիկ մի քաղաք, որտեղ յուրահատուկ լուծում են գտնում իրենց խնդիրներին։
ֆիլմն իրականում անկրկնելի է՝ ոչ թե իր սյուժեով, այլ իր յուրահատուկ մոտեցմամբ և խորությամբ ։ Թեման, որը արծարծվում է ֆիլմում, բավականին տարածված է, սակայն․․․ Ֆիլմը չափազանց բնական է՝ ընդուպ մինչև մանրուքները։ Ես չեմ հիշում երկրորդ այդպիսի ֆիլմ, որում այդքան խորությամբ և ճշգրտությամբ ներկայացվի ամուսնական զույգի և ամուսիններից յուրաքանչյուրի ներքին ճգնաժամը, մարդկային ապրումներն ու դեպրեսիան ՝ վարքային յուրաքանչյուր դրսևորմամբ։

Դիտել ֆիլմը

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.