
Ինքնասպանների անտառ՝ միստիկական մի վայր, որը շատերի համար ունեցել է միայն մուտք… Այնտեղ է հայտնվում ֆիլմի գլխավոր հերոսը՝ կյանքի իր ուղին ավարտելու ակնկալիքով, սակայն….
Ֆիլմարվեստի լուրջ և բարձրորակ նմուշ մարդկային բարդ հարաբերությունների, միմյանց անսահման սիրելու և անսահման ցավ պատճառելու, անդառնալի կորստի և անելանելիության զգացման մասին… Ֆիլմ, որը շատերին կդրդի վերաիմաստավորելու կյանքն ու վերագնահատելու կարևորագույն արժեքները, նորից սահմանելու առաջնահերթություններն ու արմատապես փոխելու վերաբերմունքն ամենասիրելիների նկատմամբ:


