Հոգեբանական դրամա կատակերգության թեթև արտահայտված երանգով:
Հարաբերություններ… ընկերական, սիրային կամ պարզապես՝ մարդկային հարաբերություններ… գրեթե բոլորն ընդգրված են հարաբերություններում … բոլորը ձգտում են հարաբերություններ ունենալ: Իսկ հարաբերություններից երբեմն այնպիսի հանգույցներ են ձևավորվում, որոնք քանդելը բարդ աշխատանք է անգամ ամենալուսավոր ուղեղների համար:
Ֆիլմի հերուսուհին բարձր պաշտոն ստանալու առիթը նշելու նպատակով իր տուն է հրավիրում մոտ ընկերներին: Սակայն ակնկալվող երեկույթը սպասվածից շատ ավելի թեժ է անցնում ՝ վերածվելով մեկը մյուսին հաջորդող ցնցող բացահայտումների…
Յուրահատուկ ֆիլմ տվյալ ժանրի սիրահարների համար, որի դիտումը հնարավոր է սեփական հարաբերություններն այլ տեսանկյունից տեսնելու լավ առիթ լինի:
