Սիրել մարդուն…

Սիրել մարդուն նշանակում է կամենալ, որպեսզի նա երջանիկ լինի: Սա այնքան պարզ է թե ընկերության մեջ, թե երեխաների և ծնողների, թե ամուսինների հարաբերություններում և թե մարդկության նկատմամբ վերաբերմունքում առհասարակ:
Սիրել մարդուն նշանակում է դիտել այդ մարդու կյանքին հենց նրա աչքերով՝ երբեմն լինելով նրա համար լրացուցիչ ձեռքեր, ոտքեր կամ միտք… Սիրել նշանակում է երբևէ քո արժեքներին համապատասխան չուղղորդել նրան, «լավի» և «վատի» քո պատկերացումներով չփորձել նրա կամքին հակառակ նրան «լավություն» անել, նրան ուղղված բարեմաղթանքներումդ տեսնել հենց նրան՝ իր էությամբ, ոչ թե՝ ինքդ քեզ քո բոլոր ցանկություններով, թեկուզ ամենալավ և ամենաբարի, զուգընկերոջ դեպքում՝ երբեք չսահմանափակել նրա գործողությունները՝ սեփական խանդի զգացողության պատճառով:
Սիրելը հոգ տանելն է՝ լիակատար ազատություն տրամադրելով:
Սիրել մարդուն նշանակում է ցանկանալ տեսնել նրան երջանիկ վիճակում և ոչ թե՝ ցանկանալ լինել երջանիկ՝ նրան տեսնելով… Երկրորդը միայն սերն է սեփական անձի հանդեպ, իսկ նա, ում «սիրում ենք» ընդամենը այդ սիրո դրսևորման և բավարարման միջոց է:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.